- Նոյեմբերի 10, 2026
- Կատեգորիա Նորություններ

🌍 Եվս մեկ քայլ՝ ՄՌ միջազգային չափորոշիչները Հայաստան բերելու ուղղությամբ։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան շարունակաբար ձևավորում է ամուր միջազգային համագործակցություններ՝ մասնագիտական նոր հնարավորություններ Հայաստան բերելու համար։ Այսօր մենք անում ենք ևս մեկ քայլ։
🎉 Հայաստանի ՄՌ Ասոցիացիան դարձել է HRCI հավաստագրման լիազորված գործընկեր:
50 տարվա փորձով և ավելի քան 150 երկրներում 500,000-ից ավելի հավաստագրված մասնագետներով HRCI-ը ՄՌ հավաստագրման ոլորտում աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկն է։
ՄՌ Ասոցիացիան համադրել է միջազգային փորձը, կառուցվածքային ուսուցումը և HRCI-ի պաշտոնական ուսումնական նյութերը՝ Հայաստանի ՄՌ մասնագետների համար հավաստագրման ճանապարհն ավելի մատչելի, արդյունավետ և վստահելի դարձնելու համար։
Ծրագիրը ներառում է՝
✓ Դասընթացների շարք՝ HRCI–ի միջազգային թրեյների կողմից
✓ HRCI-ի պաշտոնական առցանց ուսումնական հարթակ
✓ Քննական նյութեր, փորձնական թեստեր և առաջընթացի մոնիթորինգ
✓ Քննության վաուչեր
🌍 Սովորի՛ր Հայաստանում։ Հավաստագրվի՛ր միջազգայնորեն։
