Տարածաշրջանային 7-րդ համաժողով

  • Սեպտեմբերի 28, 2018
  • 10:00 - 16:35
  • Ամիրյան 1, Երևան

Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ

Հայաստանում մեկնարկել է ՄՌ տարածաշրջանային հերթական՝ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով և կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ ևս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարևոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:

Ոլորտի ամենասպասված տարեկան միջոցառմանը մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 200  մասնակից՝ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում եղել են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, մարզիչներ, խորհրդատուներ  և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային 60  կազմակերպությունից:

Այս տարի համաժողովը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող 25 խոսնակի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից և Լեհաստանից: Երկօրյա համաժողովի ընթացքում, նրանք ներկայացել են ելույթներով և վարպետության դասերով:

«Տարածաշրջանային համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է մասնակիցների համար: Յուրաքանչյուր տարվա համաժողովի խորագիրն ընտրվում է անցած տարիների հարցումների հիման վրա: Այս տարվա համաժողովն ամբողջությամբ նվիրված է խաղին և բիզնեսում խաղային լուծումներին: Մենք խոսում ենք խաղային լուծումների մասին մեր մասնագիտության շրջանակներում՝ հավաքագրման, խմբային աշխատանքի մեջ, աշխատավայրում, ուսուցման պրոցեսում, մոտիվացիոն համակարգում և այլն: Ունենք հիանալի խոսնակներ  և շատ հետաքրքիր ծրագիր»,- ասել է Cascade People & Business ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ՝ Արփի Կարապետյանը:

«Մարդկային ռեսուրսների դերը յուրահատուկ է և չափազանց կարևոր: Այն ինքնատիպ կամուրջ է ընկերության աշխատակիցների և հասարակության միջև: Կամուրջ, որտեղ երթևեկությունն իրականացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղությամբ: ՄՌ կառավարման հիմքում պետք է լինի ճկուն մոտեցումը և ապահովումը ոչ միայն աշխատակազմի, այլև ընկերության զարգացումը, նպաստի աշխատանքում յուրաքանչյուրի ներգրավվածությունը, ընկերության մրցակցային առավելությունների խթանմանը և դառնա արժեհամակարգ»,- ասել է ՎիվաՍելՄՏՍի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈւ ծրագիրն արդեն երկրորդ անգամն է, ինչ աջակցում է համաժողովի անցկացմանը՝ մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված իր միջոցառումների շրջանակում:  Այս տարվա թեման շատ կարևոր և արդիական է մեզ համար: Գործելով Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ մեր նպատակներից է աջակցել նորարարական թվային լուծումների ներդրմանը մասնավոր հատվածում՝ այդ ոլորտի կայունությունն ու մրցունակությունն ապահովելու համար: Մենք վստահ ենք, որ այս համաժողովը, որը մի սեղանի շուրջ է համախմբել տեղացի և տարածաշրջանային փորձագետների, ևս մեկ շոշափելի քայլ կգրանցի այս ուղղությամբ», ասաց ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

Համաժողովի շրջանակներում ներկայացվել է «Teamification» հավելվածը, որը հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա և մշակվել ու ներդրվել է M.In.D ստարտափի և Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով:

Բացման արարողությանը և հարցազրույցներին կարող եք հետևել հետևյալ հղումով՝ https://youtu.be/J0T2IGuu8MI :

Cascade People & Business – ը Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման առաջատար խորհրդատվական ընկերություն է՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր գործունեության 10 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության ՝դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ.-ից մինչ օրս ունի 60-ից ավելի անդամ ավելի քան 40 ընկերություններից և նպատակ ունի համախմբելու ոլորտի առաջատար մասնագետներին ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբի գործնական հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

Համաժողովի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍելՄՏՍ ընկերությունը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և «ՌԻԲՈԿ» սպորտային ակումբը: Համաժողովին աջակցել են նաև «ԷյչԷսԲիՍի Հայաստան» բանկը, «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հետ միասին, «ՊիքսԱրտ» ընկերությունը, «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը:

ԿԻՍՎԵԼ
2018-9-28 10:00 am 2018-9-28 18:00 pm Եվրոպա/Լոնդոն Տարածաշրջանային 7-րդ համաժողով Ամիրյան 1, Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
3
Միջոցառումներ
Leading the Way: Driving Inclusion and Equality Across Europe
  • Դեկտեմբերի 5, 2024
  • 14:00 - 15:00
OpenUP. Episode 5 Արփիի հետ
  • Դեկտեմբերի 11, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ