Ինքնազարգացման ծրագիր Հայաստանի մարզերի պատանիների համար

Սա ոգեշնչող զարգացման ծրագիր է Հայաստանում բնակվող 13-17 տարեկան պատանիների համար, որոնք ի վիճակի չեն ներդրում կատարել իրենց զարգացման մեջ և հասնել իրենց ողջ ներուժին սոցիալապես խոցելի լինելու բերումով: Ծրագիրն ունի ինքնաբացահայտման դժվարին ճանապարհով անցնելու և շոշափելի նպատակներ դնելու գործում պատանիներին օգնելու նպատակ:

Ինքնազարգացման ծրագիրը 18-ժամյա այլընտրանքային լուծում է կարիերայի կողմնորոշման համար։ Այն ստեղծում է միջավայր, որտեղ պատանիներն իրենց իրական ներուժը բացահայտելու հնարավորություն ունեն: Մասնակիցները կկարողանան խորանալ դեպի իրենց ներաշխարհ իրենց ցանկություններն ու նպատակները հասկանալու համար:

Մեր ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում ուսանողներն այնքան էլ գոհ չեն իրենց մասնագիտական ընտրությունից. ավելին, բակալավրիատի 4-րդ կուրսում մեծ մասն իր ընտրության ճիշտ լինելու վերաբերյալ կասկածներ ունի։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ Հայաստանում երիտասարդության գրեթե 50%-ի աշխատանքը չի համապատասխանում իրենց կրթական մակարդակին։ Հիմնական պատճառը անձնական ցանկությունների, հետաքրքրությունների, հնարավորությունների գիտակցվածության պակասն է։ Մենք նպատակ ունենք լուծել այս խնդիրը՝ բացահայտելով պատանիների ողջ ներուժը:

Հաշվետվություններ

«Նոր Էջ» նախագծի տարեկան հաշվետվություն 2022թ.

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ։

Առաջադեմ խմբային քոուչինգի դասընթաց
  • Հոկտեմբերի 8, 2024
  • 10:00 - 17:00
  • ՀՀ, ք․ Երևան
Kanban պիցցա խաղ-աշխատարան
  • Հոկտեմբերի 21, 2024
  • 16:00 - 19:00
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան

Միացեք մեր պրոֆեսիոնալ թիմին

Մեզ միանալով յուրաքանչյուր անդամ ստանում է բազմաթիվ առավելություններ