Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի պատրաստում
- Մարտի 11, 2020
- Կատեգորիա Հայտարարություններ
Մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ հարկավոր է ցանկացած ընկերության: Այդ իսկ պատճառով մասնագիտությունը բավական պահաջված է: Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:
Quick Start նախագծի «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, ովքեր ծրագրից անմիջապես հետո կկարողանան աշխատել որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ և վարել ընկերության կադրային գործավարությունը:
Ծրագրի հիմնական փուլերն են՝
1. Դասընթաց 1 «Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները» դասընթացի իրականացում (18 ժամ) (դասընթաց 1-ի մանրամասն նկարագրություն)
2.Դասընթաց 2 «Կադրային գործավարություն» դասընթացի իրականացում (18 ժամ) (դասընթաց 2-ի մանրամասն նկարագրություն)
3. Գործնական այց գործընկեր ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
4. Որակավորման շնորհում
5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
6. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝
1. կատարել անձնակազմի պլանավորում` համապատասխան ընկերության ռազմավարությանը
2. կազմել աշխատանքային նկարագրեր
3. կատարել աշխատատեղի համալրում
4. կիրառել աշխատակազմին մոտիվացնող և անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդներ
5. ապահովել կադրային փաստաթղթաշրջանառության հիմնական մասը
6. կիրառել ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը
Մեկնարկը
Մարտի 26
Տևողություն
36 ժամ` շաբաթական 2 անգամ /2 ամիս/
Հինգշաբթի 19:00-21:00
Շաբաթ՝ 10:00-13:00
Ամսական արժեքը` 57,000 դրամ (ներառյալ հարկեր)
Դասընթացավարներ
Անահիտ Մանուկյան («Կադրային գործավարություն»)
Ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Ներկայումս աշխատում է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար։
Նունե Վարոսյան («Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները»)
«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն
2004թ.-ից վարում է Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բազմաթիվ դասընթացներ: Իրականացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվություն տարբեր ոլորտների կազմակերպությունների համար: Հայաստանում Ֆրասիական Համալսարանի դասախոս:
Մասնակիցների քանակ
10-15
Լեզու
Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն