Հայաստանի ՄՌ Ասոցիացիան 14 տարեկան է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՌ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ 14 ՏԱՐԵԿԱՆ Է

2010թ. մայիսի 19-ին Ասոցիացիան ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ:Այդ ժամանակ մենք փոքր համայնք էինք, իսկ այժմ Ասոցիացիան ունի 800+ բաժանորդ և 75 անդամ, ովքեր համախմբված են ընդհանուր նպատակների իրականացման շուրջ և կիսվում են իրենց փորձով ու նորարարական գաղափարներով մեր միջոցառումների, հանդիպումների և ակումբների ընթացքում:

Մեր 14 տարիների գործունեության ժամանակահատվածում կազմակերպել ենք՝

  • 113 ՄՌ ակումբ,
  • 70+ սեմինար,
  • 40+ ոլորտին առնչվող հատուկ հանդիպում-քննարկումներ,
  • 40+ վեբինար,
  • 11 Ամենամյա Տարածաշրջանային Համաժողով,
  • 10+ աշխատուժի զարգացմանն ուղղված ծրագիր,
  • 2 ԿՍՊ ծրագիր,
  • իրագործել բազում նախագծեր։

Ստեղծել ենք համագործակցություններ այնպիսի խոշորագույն միջազգային ՄՌԿ ասոցիացիաների և կազմակերպությունների հետ, ինչպիսիք են EAPM-ը, AIHR-ը, SHRM-ը և այլ:

Բայց ամեն ինչ դեռ առջևում է։

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի՛ Ասոցիացիա