- Դեկտեմբերի 12, 2025
- Հեղինակ` Admin HRCommunity
- Կատեգորիա Բլոգ

Ռիքրութերի դերը փոխվում է աշխատաշուկայի փոփոխություններին համընթաց։ Այժմ միայն աշխատատեղերը լրացնելը բավարար չէ․ անհրաժեշտ է համատեղել ռիքրութերի ամենատարբեր գործառույթները՝ ձևավորելու կազմակերպության հաջողությունն ու ապահովելու թեկնածուների լավագույն փորձառությունը։
Ըստ իս, բացի հավաքագրումը, յուրաքանչյուր ռեքրութեր ունի երեք կարևոր դեր ևս,.
- Ռեքրութերը` որպես Բրենդի Դեսպան
Ռեքրութերը թեկնածուի հետ հաղորդակցման առաջին օղակն է ու ընկերության մասին պատկերացում ստեղծողը։ Յուրաքանչյուր փոխազդեցություն թեկնածուի հետ ուղղակիորեն ազդում է ընկերության հեղինակության վրա՝ անկախ թեկնածուի ընտրվելուց։
Յուրաքանչյուր թեկնածուի դրական փորձառությունը ընկերության նկատմամբ ձևավորում է վստահություն, ամրապնդում է գործատուի բրենդը և ուժեղացնում ընկերության հեղինակությունն աշխատաշուկայում։
Աշխատանք փնտրողների մեծ մասը նշում է, որ աշխատանքի դիմելու ընթացքում ունեցած փորձառությունը խոսում է ընկերության արժեքների և մշակույթի մասին։ Եվ դա իսկապես այդպես է։ Բոլոր թեկնածուները, անկախ արդյունքից, պետք է ստանան նույն տպավորություններն ընկերությունից՝ արժանանալով հարգալից վերաբերմունքի ու ձեռք բերելով բրենդի հետ կապված լինելու զգացողություն։
Անցյալ տարվա ընթացքում մեր թիմը շփվել է ավելի քան 7000 մասնագետի և հարցազրույցներ անցկացրել ավելի քան 3000 թեկնածուի հետ։ Սա միայն «հարմար» թեկնածու գտնելու մասին չէ․ յուրաքանչյուր հարցազրույց հնարավորություն է ներկայացնելու ընկերության մշակույթն ու աշխատանքային միջավայրը։
- Ռեքրութերը` որպես Կարիերայի Քոուչ
Այսօր մարդիկ փնտրում են ընկերություն, որը, բացի աշխատանք տրամադրելուց, ունի իրենց համապատասխան արժեհամակարգ, ստեղծում է մշտապես աճելու ու զարգանալու միջավայր։ Ահա թե որտեղ են ռեքրութերները վերածվում կարիերայի քոուչերի՝ օգնելով թեկնածուներին վերլուծել իրենց ձգտումները, հասկանալ` ինչքանով են նրանք համապատասխանում հաստիքին, և տեսնել, թե ինչպես են տարբեր հնարավորությունները նպաստում ավելի լայն նպատակների իրագործմանը։
Մեր ընկերությունը սկզբունքորեն է մոտենում ներքին տեղափոխումներին՝ առաջնահերթ հնարավորություն ընձեռելով աշխատակիցներին։ Մեր ազատ հաստիքների մոտ 30%-ը
համալրվում է ներքին տաղանդների միջոցով, ինչը վկայում է շարունակական աճի և կարիերայի զարգացման հնարավորությունների մասին։ Ռեքրութերները կարևոր դեր են խաղում աշխատակիցների կարիերայի ամբողջ ընթացքում՝ խորհրդատվություն տրամադրելով, ուղղորդելով և խրախուսելով նրանց։
- Ռեքրութերը` որպես Վստահելի գործընկեր
Տաղանդների ներգրավումը չի ավարտվում աշխատանքի առաջարկի ստորագրմամբ։ Այն շարունակվում է աշխատակիցների կարիերայի ամբողջ ընթացքում՝ աջակցություն ադապտացիայի շրջանում, ինտեգրման սահուն ընթացքի ապահովում և երկարաժամկետ ներգրավվածության պահպանում։ Ռեքրութերի կառուցած հարաբերությունները ստեղծում են վստահության մթնոլորտ թե՛ ներկա, թե՛ նախկին աշխատակիցների հետ, որը, իհարկե, նպաստում է կազմակերպության հաջողությանը։
Վստահության կառուցումն ունի մեծ ներուժ, ինչի մասին խոսում են մեր ցուցանիշները՝ 94% պահպանման գործակից: Շատ նախկին գործընկերներ վերադառնում են կազմակերպություն կամ ուղղորդում են այլոց՝ ամրապնդելով հավատարմության և կապվածության շղթան։
Եկեք համաձայնենք, որ ռեքրութերները քայլ առ քայլ ձևավորում են ընկերության ապագան՝ որպես բրենդի դեսպան, կարիերայի քոուչ ու վստահելի գործընկեր ամբողջ թիմի համար։
Հոդվածի հեղինակ` Արփի Ոսկանյան
DisruptHR Երևան 2025