2023 թ. համար պատրաստած ծրագրերից մեկը BEYOND HR միջմասնագիտական վարպետաց դասերի շարքն է:
Իսկ ի՞նչ է BEYOND HR-ը:
Յուրաքանչյուր ՄՌ մասնագետ, աշխատելով տարբեր բազմամասնագիտական թիմերի հետ, հաճախ հարակից ոլորտներն ուսումնասիրելու կարիք է ունենում, որպեսզի կարողանա «թեմայի մեջ լինել» ու հասկանալ թիմակիցների կարիքները և, իհարկե, կարողանա օգտագործել հարակից ոլորտների փորձված և պրակտիկ գործիքներն իր ամենօրյա աշխատանքում:
Այդ նպատակով մենք հրավիրելու ենք հմուտ և փորձառու մասնագետների, որոնց հետ կանդրադառնանք բազմազան թեմաների՝ զինելով մեր սիրելի ՄՌ մասնագետներին հարակից ոլորտների գիտելիքներով, հմտություններով և գործիքներով:
Ստորև կարող եք տեսնել ամբողջական օրացույցը:
BEYOND HR. Project management for HRs | Աստղիկ Սահակյան | Մարտի 22-ին ժամը 10:00-ին |
BEYOND HR. CSR for HRs | Արտակ Օրդյան | Ապրիլի 13-ին ժամը 10:00-ին |
BEYOND HR. PR for HRs | Դիանա Հարությունյան | Ապրիլի 27-ին ժամը 10:00-ին |
BEYOND HR. Time management for HRs | Արտակ Ալոյան | Մայիսի 11-ին ժամը 10:00-ին |
BEYOND HR. Finance for HRs | Լիլիթ Ղարայան | Մայիսի 25-ին ժամը 10:00-ին |
BEYOND HR. Strategy for HRs | Սերգեյ Թանթուշյան | Հունիսի 8-ին ժամը 10:00-ին |
BEYOND HR. Marketing for HRs | Աննա-Մարի Սարգսյան | Հունիսի 22-ին ժամը 10:00-ին |
BEYOND HR. Excel for HRs | Մայիս Մարգարյան | Հուլիսի 6-ին ժամը 10:00-ին |
Սիրով սպասում ենք ՄՌ մասնագետներին:
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ: