BEYOND HR վարպետաց դասերի շարք

2023 թ. համար պատրաստած ծրագրերից մեկը BEYOND HR միջմասնագիտական վարպետաց դասերի շարքն է:

❓Իսկ ի՞նչ է BEYOND HR-ը:

Յուրաքանչյուր ՄՌ մասնագետ, աշխատելով տարբեր բազմամասնագիտական թիմերի հետ, հաճախ հարակից ոլորտներն ուսումնասիրելու կարիք է ունենում, որպեսզի կարողանա «թեմայի մեջ լինել» ու հասկանալ թիմակիցների կարիքները և, իհարկե, կարողանա օգտագործել հարակից ոլորտների փորձված և պրակտիկ գործիքներն իր ամենօրյա աշխատանքում:

Այդ նպատակով մենք հրավիրելու ենք հմուտ և փորձառու մասնագետների, որոնց հետ կանդրադառնանք բազմազան թեմաների՝ զինելով մեր սիրելի ՄՌ մասնագետներին հարակից ոլորտների գիտելիքներով, հմտություններով և գործիքներով:

Ստորև կարող եք տեսնել ամբողջական օրացույցը:

BEYOND HR. Project management for HRs Աստղիկ Սահակյան Մարտի 22-ին ժամը 10:00-ին
BEYOND HR. CSR for HRs Արտակ Օրդյան Ապրիլի 13-ին ժամը 10:00-ին
BEYOND HR. PR for HRs Դիանա Հարությունյան Ապրիլի 27-ին ժամը 10:00-ին
BEYOND HR. Time management for HRs Արտակ Ալոյան Մայիսի 11-ին ժամը 10:00-ին
BEYOND HR. Finance for HRs Լիլիթ Ղարայան Մայիսի 25-ին ժամը 10:00-ին
BEYOND HR. Strategy for HRs Սերգեյ Թանթուշյան Հունիսի 8-ին ժամը 10:00-ին
BEYOND HR. Marketing for HRs Աննա-Մարի Սարգսյան Հունիսի 22-ին ժամը 10:00-ին
BEYOND HR. Excel for HRs Մայիս Մարգարյան Հուլիսի 6-ին ժամը 10:00-ին

Սիրով սպասում ենք ՄՌ մասնագետներին:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:

Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ: