«Նոր Էջ» ԿՍՊ նախագիծ
«Նոր Էջ» նախագիծը գործում է 2021թ. հունվարից՝ մեկնարկելով Արցախում մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո: Շահառուների մեծ մասը կազմում են 2020 թ. պատերազմի մասնակիցները, սակայն փոքր խմբերով կան հայաստանյան այլ պատերազմների մասնակիցներ և տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր մարտերի մասնակցած, վիրավորում ստացած և/կամ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներ։
Նախագծի նպատակն է աջակցել մարտական գործողություններին մասնակցած և զորացրված երիտասարդներին՝ նպաստելով նրանց ընդհանուր կրթական զարգացմանը, այդպիսով օգնելով վերաիմաստավորել ու զարգացնել սեփական հնարավորությունները, ձեռք բերել հստակ գիտելիքներ, ունակություններ և հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու և լիարժեք աշխատանքային կյանք վերադառնալու համար: Իսկ երկարաժամկետ խնդիրն է նվազեցնել աշխատուժի հմտությունների և գործատուների կարիքների միջև առկա բացը:
Նախագծի հաջողության մասին են վկայում քանակական արդյունքները, շահառուներից ամեն օր ստացվող արձագանքները, նոր դիմորդների չընդհատվող հոսքը և հանրության վստահությունը: Արձագանքների վերլուծությունը ցույց տվեց, որ նախագիծը դրական ազդեցություն ունեցավ շահառուների մեծ մասի անձնային և մասնագիտական զարգացման, նաև աշխարհընկալման վրա:
Հաշվետություններ
«Նոր Էջ» նախագծի տարեկան հաշվետվություն 2022թ.