Աջակցել Հայաստանի ՄՌ Ասոցիացիային
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հիմնադրվել է 2010թ-ին և այժմ միավորում է 600-ից ավել ՄՌ մասնագետների տարբեր ոլորտներից: Շեշտը դնելով ՄՌԿ դաշտի բարելավման վրա՝ Ասոցիացիայի նպատակն է մեկ հարթակում միավորել և ապահովել Հայաստանի ՄՌ համայնքի և մարդկանց կառավարման ոլորտում բազմաթիվ ղեկավարների շարունակական բազմակողմանի զարգացումը, հանրայնացնել ու նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի ՄՌ Ասոցիացիան ակտիվորեն իրականացնում է բազմաթիվ նախագծեր և ծրագրեր, համագործակցում է տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ, ինչպես նաև պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տեղացի և օտարերկրյա մասնագետների հետ, որոնք կիսվում են իրենց կողմից փորձարկված գործիքներով: Միջազգային համագործակցությունների շնորհիվ (EAPM, AIHR) Հայաստանի ասոցիացիայի անդամներն ստանում են բազմաթիվ երկրների գործընկերների հետ շփվելու, համաժողովների և միջազգային հետազոտությունների մասնակցելու լայն հնարավորություններ, ինչպես նաև բարձրակարգ և որակավորված ուսումնական նյութերի, գործիքների և մեթոդիկաների մշտական հասանելիություն: