- Ապրիլի 16, 2020
- Հեղինակ` Magda Movsisyan
- Կատեգորիա Բլոգ
Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը ձեռնարկության առաջընթացի գրավականն է:
90-ականներին տեղի ունեցավ լուրջ տնտեսական հեղափոխություն, սկսեց զարգանալ շուկայական հարաբերություններ: Փոփոխությունները անրադարձան նաև ձեռնարկություններում անձնակազմի կառավարման համակարգի վրա:
Կադրերի բաժինը, ընդլայնելով իր գործառույթները, վերածվեց մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության և կադրային գործավարությունը փաստացի դառձավ ՄՌԿ օժանդակ ծառայություն:
Պրակտիկան և մարդկանց օբյեկտիվորեն առկա տարբերությունները ցույց տվեցին, որ ոչ բոլորը կարող են լինել ՄՌԿ ղեկավար/գեներալիստ: Իրոք, շատերին հետաքրքիր է ՄՌ կառավարման ոլորտի որոշակի շրջանակ:
Մասնավորապես, ՄՌ գործավար մասնագետի աշխատանքը հիմնականում կապված է աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, աշխատանքի էական պայմանների փոփոխման փաստաթղթային ձևակերպմանը: Նա պատասխանատու է ներքին և անհատական իրավական ակտերի ձևակերպման համար, կազմակերպում է կադրային փաստաթղթերի արխիվացումը և ձեռնարկության անձնակազմին առնչվող տարաբնույթ թղթաբանական գործառույթներ:
ՄՌԿ գործավարությունը բավականին բազմազան է և պահանջում է առօրյա աշխատանքները գրագետ վարելու ունակություն: Ներկայիս պայմաններում, առանց համապատասխան ունակությունների /գիտելիքների և պրակտիկայի/ ՄՌ մասնագետի աշխատաքի նշանակման պատճառով կազմակերպության ՄՌԿ ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված և ոչ արդյունավետ:
Դրանից ելնելով՝ առաջարկում եմ իմ դիտարկումները դեպի արհեստավարժ ՄՌԿ գործավարություն:
Առաջին քայլերը ՄՌԿ գործավարությունում
Դիտողություն 1
Ծանոթացեք`
Ձեռնարկության Կանոնադրությանը` անհրաժեշտ է, որ կադրային փաստաթղթերը, ձևակերպվեն այնպես, որ չհակասեն Կանոնադրության և այլ հիմնական փաստաթղթերի դրույթներին: Կանոնադրությամբ կարող է սահմանված լինել ընկերության տնօրենի/առաջին անձանց աշխատանքի ընդունման/նշանակման և վարձատրության կարգը, հաստիքացուցակի հաստատման սխեման և այլ կարևոր դրույթներ, որոնք դուք պետք է իմանաք:
«Ձեռքի տակ» ունեցեք`
- ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը /խորհուրդ կտամ օգտվել Arlis.am կայքից/
- ձեռնարկության Հաստիքացուցակը,
- Կարգապահական Կանոնները,
- հուշող ծածկաթերթիկ աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկի վերաբերյալ, որը ի դեպ սահմանված է ՀՀ ԱՕ (հոդված 89)
- ներքին և անհատական իրավական ակտերի ձևանմուշները
Պատրաստ եղեք`
- կազմել և տրամադրել հաշվետվություն աշխատողների թվաքանակի, հոսքի, թափուր աշխատատեղերի, աշխատանքային օրացույցի, աշխատաժամերի և այլի վերաբերյալ,
- տրամադրել տեղեկանք աշխատանքային ստաժի, զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի մասին,
- ներկայացնել հաշվարկ չօգտագործված արձակուրդային օրերի, վերաբերյալ:
Դիտողություն 2
- Ստուգեք և համոզվեք, որ ընկերությունում առկա բոլոր կադրային փաստաթղթերը համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին:
- Կազմեք բացակա կամ օրենսդրության պահանջների խախտումով կազմված փաստաթղթերի ցուցակ:
Դիտողություն 3
Հետևեք ՀՀ օրենսդրական դաշտի փոփոխություններին, որոնք վերաբերվում են
- աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման ընթացակարգերին,
- անձնական տվյալների հավաքագրման և պահպանման կանոններին,
- աշխատաժամանակի և հանգստի ժամանակի նորմերին,
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին:
Դիտողություն 4.
- Մշակեք աշխատանքային պայմանագրի ստանդարտ ձև/ձևեր, որը հետագայում կօգտագործեք աշխատակիցների հետ հարաբերությունները ձևավորելու համար: Փաստաթղթի բովանդակությունը չպետք է հակասի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածին:
- Ստեղծեք մի շարք հրամանների/համաձայնագրերի/հայտերի/տեղեկանքների ձևանմուշներ` կադրարային ընթացակարգերի համար:
Դուք ունեք հնարավորություն օգտագործել համացանցում առաջարկվող ձևանմուշները կամ մշակել սեփական ձևաթղթերը: Եթե ընտրվել է երկրորդ տարբերակը, ապա խորհուրդ ենք տալից նոր ձևերը ներկայացնել գրավոր հաստատման: - Բոլոր ձևանմուշները պետք է համապատասխանեն կիրառման պահին գործող ՀՀ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտադիր կանոններին (իմպերասիվ նորմերին):
Դիտողություն 5
ՄՌԿ գործառույթներից է նաև կազմակերպել անձնակազմի վերաբերյալ ներքին և անհատական իրավական ակտերի պահպանումը, հաշվառումը և արխիվացվումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: /ՀՀ Կառավարության 20 հոկտեմբերի 2005 թվականի N 1882-Ն Որոշում/
Դիտողություն 6
Պարբերաբար ստուգեք, անձնական գործերի ճշգրտությունը ուշադրություն դարձրեք տնօրենի /ղեկավար անձնակազմի/ գործերին:
Անձնական գործի ձևավորումը և վարումը սկսվում է աշխատանքի ընդունվելու պահից և իրականացվում է աշխատողի աշխատանքային գործունեության ընթացքում: Յուրաքանչյուր աշխատողի համար ստեղծեք առանձին թղթապանակ և պահպանեք այն չհրկիզվող պահարանում:
Որպես կանոն անձնական գործերը արխիվ են տեղապոխվում ոչ ուշ, քան երեք տարի անց աշխատանքային պայմանագրի լուծման ամսաթվից:
Դիտողություն 7
Ժամանակի ընթացքում կադրային փաստաթղթերի ծավալը զգալիորեն կաճի: Պատրաստ եղեք դրան և նախապես մտածեք իրավական ակտերի համարակալման տրամաբանական սխեմայի մշակմանը: Համարակալման վերաբերյալ սահմանված որոշումներ չկան, օգտագործեք ձեր ընկերության համար ընդունելի համարակալում: Եթե փաստաթղթերի քանակը քիչ է ապա օգտագործեք հաջորդական թվերի շարք: Եթե շատ է, խառնաշփոթից խուսափելու համար, դրանք բաժանեք խմբերի և օգտագործեք նաև տառային ինդեքսներ:
Համարակալման ժամանակ պետք է պահպանել եզակիության սկզբունքը: ՄՌԿ ծառայության յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվում է միայն մեկ անգամ:
Դիտողություն 8
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը: Փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել ՀՀ Աշխատատանքային Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:
Դիտողություն 9
Կազմակերպեք արձակուրդների տրամադրումը համապատասխան տարեվերջին կազմած և հաստատված ժամանակացույցի: Արձակուրդի տրամադրման ժամանակացույցը ցանկալի է ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի կողմից որդեգրման և կատարման համար:
Այս փաստաթուղթը գործատուին թույլ կտա.
- ապահովել ընկերության սահուն գործունեությունը` արձակուրդ գնացող աշխատողին ժամանակին փոխարինող գտնել
- նախօրոք արձակուրդի մասին տեղեկացնել աշխատողին և կատարել արձակուրդայինի վճարում՝ առանց օրենսդրական խախտեմների
- վերահսկել արձակուրդի ժամկետը և կանխել չօգտագործված օրերի կուտակումները:
Դիտողություն 10
- Ծանոթածեք /ուսումնասիրեք շուկայում առկա HRIS ծրագրերը:
- Անձնակազմի կառավարման ինֆորմացիոն համակարգը (HRIS) նպատակ ունի տրամադրել անձնակազմի կառավարման, աշխատաժամանակի հաշվառման և աշխատավարձի հաշվարկի գործընթացների իրականացման համար հարմարավետ լուծումներ:
- HRIS ծրագիրը զգալիորեն կկրճատի Ձեր թղթաբանական մեծածավալ աշխատանքը, թույլ կտա ձեզ զբաղվել կադրային ոլորտում այլ կարևոր գործերով:
Դիտողություն 11
Կառավարեք Ձեր աշխատաժամանակը` որպեսզի ոչինչ չմոռանաք, կազմեք գործողությունների ցանկ-ծրագիր` իրականացման ժամկետներով:
Պարտադիր-շտապ առաջադրանքների կատարումը պետք է դրվի հատուկ հսկողության տակ:
Ամփոփենք
HR գործավարությունը պարտադիր է իրականացնել գործող օրենքի պահանջներին, կազմակերպության կանոնադրությանը ներքին կանոնակարգերին, կառավարման կարգադրություններին և աշխատանքի նորմերին համապատասխան:
Հաջողություն ՄՌԿ գործավարությունում: