ՀՀ աշխատանքային օրենսդրության նորօրյա կարգավորումներ
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն հրավիրում են ձեզ մասնակցելու «ՀՀ աշխատանքային օրենսդրության նորօրյա կարգավորումները» ՄՌ օրենսդրական քննարկմանը, որը տեղի կունենա Ասոցիացիայում՝ մարտի 26-ին:
Հանդիպման ընթացքում խոսնակները կներկայացնեն՝
- օտարերկրյա աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունների փոփոխություններն ու կարգավորումները
- էլեկտրոնային պայմանագրերի կարգավիճակը
- աշխատանքային օրենսդրության վերաբերյալ դատական նոր նախադեպերն ու դիրքորոշումները:
Խոսնակներ՝
Սոնա Մարտիրոսյան` «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա, ՄՌԿ բաժնի ղեկավար», Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի խորհրդի անդամ
Մարիամ Հարությունյան` «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա», Իրավաբանական ծառայությունների բաժնի ավագ իրավաբան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
- Նախապատվությունը տրվում է ՄՌ Ասոցիացիայի անդամներին
- Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
- Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ