ՄՌ Ասոցիացիայի 7-րդ տարեդարձը

  • Մայիսի 26, 2017
  • 16:00 - 21:00
  • Տերյան 3ա, Երևան

Մայիսի 26-ին, Էոն ակումբում, կազմակերպվեց «HRt» խորագրով ցուցահանդես, որի անունն արդեն իսկ խոսում է միջոցառման բովանդակության մասին։ Միջոցառման ընթացքում ՄՌ համայնքի անդամները ներկայացրին իրենց աշխատանքները մշակութային տարբեր ոլորտներում: Ցուցադրվեցին ավելի քան 50 գեղանկարներ և այլ աշխատանքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց յուրատիպությամբ և խորությամբ։ Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարիչների համայնքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն կիսվում է իր երևակայությամբ և ձգտումներով, ունի հետաքրքրություններ և բազմակողմ զարգացման միտումներ։

ՄՌ համայնքի ստեղծման գաղափարը հասունացել էր դեռևս 2008թ., երբ սկսեցին անցկացվել ՄՌ ակումբներ, որտեղ հավաքվում էին ՄՌ առաջատար մասնագետներ` ոլորտի արդի հիմնահարցերը քննարկելու նպատակով: 2010թ. մայիսի 19-ին, ՄՌ Ասոցիացիան ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ: Ներկայումս, ՄՌ Ասոցիացիայում ընդգրկված են մոտ 50 ՄՌ բաժնի ղեկավարներ և մասնագետներ, որոնք ակտիվորեն մասնակցում են նրա նպատակների իրականացման գործընթացին: Իր գործունեության տարիների ընթացքում, Ասոցիացիան լուրջ ներդրում ունեցավ մարդկային ռեսուրսների մասնագետի դերը և տեղը մեր բիզնեսում կարևորելու և ամրագրելու գործում։ Այսօր արդեն Ասոցիացիայի ջանքերով ՄՌ համայնքն ունի էթիկայի կանոններ, կարողանում է ստանալ 120-ից ավելի երկրում լայն համբավ վայելող HRCI միջազգային ինստիտուտի սերտիֆիկացում, գտնել աշխատանք, լինել ակտիվ օրենսդրական դաշտում և ակտիվորեն զարգանալ։ ՄՌ ոլորտի հանրայնացումը եղել և մնում է Ասոցիացիայի կարևորագույն նպատակներից մեկը։  

«Հայաստանի ՄՌ համայնքն ինքնաարտահայտվելու և զարգանալու հիանալի հարթակ է: Այս միջոցառումը թույլ տվեց մի քանի ժամով մոռանալ առօրյա աշխատանքային կյանքը՝ լի փաստաթղթերով, նամակագրությամբ, հանդիպումներով և այլ մասնագիտական գործերով։ Առավել հաճելի է, որ մեր անդամներից շատերը ունեն շատ հետաքրքիր և յուրատիպ աշխատանքներ։» – նշեց Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

Ավելացնենք նաև, որ ցուցահանդեսը պաշտոնապես ներառվել էր «Թանգարանային գիշերվան» մասնակից միջոցառումների կազմում և ցուցադրված աշխատանքները ողջ հաջորդ օրվա ընթացքում հասանելի են եղել հանրության համար:

ԿԻՍՎԵԼ
2017-5-26 4:00 pm 2017-5-26 9:00 pm Եվրոպա/Լոնդոն ՄՌ Ասոցիացիայի 7-րդ տարեդարձը Տերյան 3ա, Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
3
Միջոցառումներ
OpenUP. Episode 1
  • Փետրվարի 28, 2024
  • 18:30 - 20:30
  • Հարդ Ռոք Կաֆե Երևան, Պուշկինի փող., 3ա շենք
SHRM միջազգային ՄՌ որակավորման դասընթաց 2024
  • Մարտի 4, 2024
  • փ. Արամի 80, Երևան
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ