Տարածաշրջանային 5-րդ ՄՌ համաժողով

  • Հոկտեմբերի 17, 2016 - Հոկտեմբերի 18, 2016
  • 11:00 - 22:12
  • Աղվերան, Հայաստան

«Ինտելեկտի գործակից. ընդհանուր (IQ), թե հուզական (EQ)»

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Կասկադ Քնսալթընթս ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-18-ը Աղվերանում կայացավ 5-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որն այս տարի անդրադարձավ գործնական աշխարհում մարդկային կապիտալի ուսումնասիրման ոլորտում ամենաուշագրավ թեմաներից մեկին՝ Ինտելեկտի գործակից.  ընդհանուր, թե՞ հուզական (IQ vs EQ):

Այս տարվա համաժողովի հատուկ հյուրն էր աշխարհի 3 խոշորագույն քոուչինգ դպրոցներից մեկի՝ Էրիքսըն Քոուչինգ Ինթերնեյշնըլ ընկերության հիմնադիր Մերիլին Էթկինսոնը, որի մշակած մի շարք քուչինգ մոդելներ հաջողությամբ ներդրվել և կիրառվում են  աշխարհի բազմաթիվ կազմակերպություններում: «Անչափ ուրախ եմ՝ ներկա գտնվելու այս համաժողովին: Հաճելի է տեսնել լսարանի աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը:  Ինձ ուղղված հարցերից կարող եմ ենթադրել, որ այստեղ հավաքված են իրենց գործին նվիրված մասնագետներ, որոնք նաև հետաքքրված են՝ բացահայտելու նոր մոտեցումներ և մեթոդներ: Վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների աճին», –ասաց Մերիլին Էթկինսոնը:

«Թվով 5-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որն ամեն տարի կազմակերպվում է Կասկադ Քնսալթընթս ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով դարձել է ոլորտի գլխավոր և ամենասպասված իրադարձությունը տարածաշրջանում։ Սա փաստում է այն մասին, որ համաժողովի գաղափարը, ձևափաչը և ընտրված թեմաները սիրվել և կարևորվել են շուկայում: Հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք կյանքի կոչել կարևոր նախաձեռնություններ՝ մասնավորապես Հայաստանում ՄՌ մասնագիտության սերտիֆիկացումը ըստ միջազգային ստանդարտների  (HRCI, մասնավորապես՝ PHRi կամ SPHRi),  քոուչինգի ներկայացումը և Միջազգային Քոուչինգ Ֆեդերացիայի (ICF) հավաստագրման ճանապարհի հարթումը մասնագիտական համայնքի համար,  մշտապես առաջարկել ենք առավել արդի և կիրառական ՄՌ գործիքներ՝ դրանով իսկ  խրախուսելով մարդկային կապիտալի շարունակական զարգացման մշակույթը», – ասաց Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ և Կասկադ Քնսալթընթս ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը:

«Կասկադ Քնսալթընթս ընկերությունը, ՄՌ կառավարման ոլորտի բարձրորակ նորարարական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն լինելով,  5 տարի անընդմեջ խթանում է ՄՌ ինդուստրիայի ժամանակակից տենդենցների տարածումը տարածաշրջանում: Այս տարվա թեման առանձնահատուկ է իր կարևորությամբ և խորությամբ.  հուզական ինտելեկտի հարցը ողջ աշխարհում գործարար միջավայրի ուշադրության կենտրոնում է», – նշեց Կասկադ Քնսալթընթս ընկերության կառավարման գործընկեր Արմինե Հայրապետյանը:

Համաժողովին ներկա էին 140-ից ավելի պատվիրակներ՝ ՄՌ մասնագետներ և փորձագետներ, ընկերությունների ղեկավարներ և ոլորտով հետաքրքրվող անձիք ավելի քան 90 տեղական և միջազգային կազմակերպություններից:

Գնահատելով այս միջոցառման  կարևորությունը ՄՌ ոլորտի կայացման և զարգացման գործում՝ այս տարի ևս համաժողովին աջակցում էր Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերությունը (GIZ GmbH) Գերմանիայի միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»  ծրագրի շրջանակներում:

ԿԻՍՎԵԼ
2016-10-17 11:00 am 2016-10-18 16:00 pm Եվրոպա/Լոնդոն Տարածաշրջանային 5-րդ ՄՌ համաժողով Աղվերան, Հայաստան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
3
Միջոցառումներ
Leading the Way: Driving Inclusion and Equality Across Europe
  • Դեկտեմբերի 5, 2024
  • 14:00 - 15:00
OpenUP. Episode 5 Արփիի հետ
  • Դեկտեմբերի 11, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ