ՄՌ ակումբի հանդիպումը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ»-ի գրասենյակում

  • Մարտի 23, 2012
  • 18:00 - 20:30
  • Ռոմանոս Մելիքյան 1, Երևան

2012թ. ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՄՌ ակումբի հերթական հանդիպումը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում:

Հանդիպման առաջին մասում ներկայացվեց ՎՎՀ-ի Մարդկային ռեսուրսների և կազմակերպության զարգացման բաժնի կառուցվածքը և գործառույթները: Նշվեցին նաև Կազմակերպությունում առկա աշխատանքի արդյունավետության կառավարման ցիկլի, անձնակազմի ուսուցման և զարգացման, կոմպետենցիաների և խրախուսման մեթոդների առանձնահատկությունները:

Այնուհետև, Մարդկային ռեսուրսների և կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար` Աիդա Առաքելյանը, Ասոցիացիայի անդամների ուշադրությանը ներկայացրեց «թիմի 5 դիսֆունկցիաներ»-ի տեսությունը: Տեսության գործնական կիրառումն իրականացվեց ՄՌ Ասոցիացիայի թիմի գնահատման օրինակով, որին հետևեց ստացված արդյունքների համապատասխան վերլուծությունը:

Հանդիպման վերջում, ՎՎՀ-ի մասնագետները ներկաներին ծանոթացրեցին մի շարք նոր նախագծերի, որոնք նախատեսվում է իրականացնել մասնավոր ընկերությունների հետ համատեղ:

ԿԻՍՎԵԼ
2012-3-23 6:00 pm 2012-3-23 8:30 PM Եվրոպա/Լոնդոն ՄՌ ակումբի հանդիպումը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ»-ի գրասենյակում Ռոմանոս Մելիքյան 1, Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
3
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ