Տարածաշրջանային 1-ին համաժողով։Մարդկային ռեսուրսների կառավարման կարևոր հիմնահարցերը

  • Հոկտեմբերի 25, 2012
  • 18:00 - 20:00
  • Dilijan, Armenia

Հայաստանում կայացավ 1-ին տարածաշրջանային համաժողը՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման կարևոր հիմնահարցերը» խորագրով։ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին Դիլիջանում տեղի ունեցած 1-ին տարածաշրջանային համաժողովը կազմակերպված Հայաստանի Մարդկային Ռեսուրսների ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸի կողմից:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և այլ եվրոպական երկրների ավելի քան 25 ընկերություններից մոտ 70 ՄՌ մասնագետ և փորձագետ, ովքեր ներկայացնում էին հեռահաղորդակցության, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, արտադրության, շինարարության և այլ ոլորտներ:

Համաժողովի հիմնական նպատակն էր տարածաշրջանում խթանել ՄՌ կառավարման ոլորտը, համաշխարհային փորձի և ներկայիս գործիքների ուսուցանումը և տեղայնացումը։

Համաժողովին բացման խոսքերով ներկայացան Հայաստանի ՄՌ ասոցիացիայի տնօրեն Արփի Կարապետյանը, Վրաստանի Գիլդայի ՄՌ մասնագետները, ինչպես նաև համաժողովի հովանավորները։

Միջոցառման առաջին օրը անցավ համաժողովի չափանիշներին համապատասխան։ Երկրորդ օրը լի էր թրեյնինգներով և վարպետաց դասերով, որոնք անցկացվում էին տեղի հայկական և արտասահմանյան մասնագետների կողմից։

Համաժողովը զգալիորեն նպաստեց ՄՌ կառավարիչների միջև փորձի փոխանակմանը, ինչպես նաև տվեց մասնագիտական շփման և զարգացման հնարավորություն։

Համաժողովը նշանակալի էր երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը ուղղված միտումներով: Ուսանողների մրցույթի հաղթողը ներկայացրեց «Աշխատակիցների գոհունակության հետազոտությունը։ Ավելի լավ մեթոդաբանություն մշակելը» թեման:

Համաժողովի հովանավորեցին «Կասկադ Քնսալթընթս»-ը, «Ձեռնարկությունների  Զզարգացման Եվ Շուկայի Մրցունակության Ծրագիր ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն»-ը և «Ջի Այ Զեթ» ընկերությունը, «ՌոսգոսստրախԱրմենիա» ապահովագրական ընկերությունը։

ԿԻՍՎԵԼ
2012-10-25 18:00 2012-10-25 20:00 Եվրոպա/Լոնդոն Տարածաշրջանային 1-ին համաժողով։Մարդկային ռեսուրսների կառավարման կարևոր հիմնահարցերը Dilijan, Armenia
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
3
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ