DisruptHR Երևան 2025. Tech edition

- Սեպտեմբերի 9, 2025
- 18:30 - 21:00
- Գարեգին Հովսեփյան 20
- +37494584696
DisruptHR Yerevan-ը վերադառնում է: Այս անգամ կենտրոնում տեխնոլոգիաներն են, թե ինչպես են AI-ը, տվյալները, ավտոմատացումը և նոր գործիքները վերափոխում մարդկային ռեսուրսների կառավարումը, առաջնորդությունը և աշխատանքային միջավայրը։
DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է: Նրա նպատակն է արագ, ոգեշնչող ու իմաստալից գաղափարները տարածել ընդամենը 5 րոպեում։ Արդյունքում՝ դինամիկ, հակիրճ ու ազդեցիկ ելույթներ, որոնք բերում են նոր մտքեր ու լուծումներ։
Խոսնակները
♥ Կարեն Սարգսյան – ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական – Dynamic Statistics: Variables in the Context of Performance Management
♥ Տաթև Բլբուլյան – Co-founder and CEO at meettal – Breaking Bias in Remote Onboarding: How We Unintentionally Set People Up to Fail
♥ Լեոնիդ Կիրակոսյան – CEO at SoftConstruct – The Global Operating System: How to Hardwire Your Company for Cross-Cultural Success
♥ Մարիա Կարապետյան – Group HR Director at SoftConstruct – Is the Future of Work Human? Only If We Build It That Way
♥ Մերի Ստեփանյան – BDR, Senior Tech Recruiter at Magnus HR – Smart Hiring, Lean Budget: Strategies That Work
♥ Հրաչուհի Միրզոյան – Fabula Strategic Communications հիմնադիր և տնօրեն – The Human API: Why humanization matters in the AI world
♥ Յուլիա Շահնազարովա – Agile Coach at Ameriabank – The Magic of 3 OR Coaching Invisible Powers
♥ Հասմիկ Մովսիսյան – VP of People at HackTech – Culture Is Your Last Competitive Advantage — Even in an AI World
♥ Նուշիկ Սմբատյան – Founder, Sr. HR Consultant & Leadership Trainer at TAland – HR Consulting & Trainings – WATER-Proven Leadership: Fighting Fires with AI or EQ?
♥ Արսեն Եղիազարյան – Deputy Chief AI Officer at SoftConstruct – Why AI Won’t Replace Software Engineers
♥ Անահիտ Ավետիսյան – Senior HR Specialist at Energize Global Services – From Spreadsheets to Strategy: Making HR Decisions That Matter
♥ Ջուլիա Լիտվինենկո – Partner, Consultant at Landmark Center – Why we still hesitate to use AI: a story of reluctance and curiosity
Թեման՝ Վերափոխիր մարդկային կողմը
Այս անգամ DisruptHR Yerevan-ը ուսումնասիրելու է տեխնոլոգիաների, տվյալների, արհեստական բանականության (AI) և ավտոմատացման ազդեցությունը աշխատանքի, առաջնորդության և բիզնեսի զարգացման վրա։ Խոսնակները կխոսեն հետևյալ թեմաներով՝
- Արհեստական բանականության արդյունավետ կիրառումը մարդկային ռեսուրսների ոլորտում
- մարդակենտրոն մոտեցումներ թվային աշխատավայրերում
- տվյալահեն որոշումներ առաջնորդության մեջ
- նորարար գործիքներ և ռազմավարություններ՝ աշխատակիցների ընտրության, ներգրավման, ուսուցման և այլ գործընթացներում
- էմոցիոնալ ինտելեկտ (EQ). մարդ թե՞ AI
Ձևաչափ. Առաջնորդվելով TED talk-երի ոգեշնչող ելույթների ոճով՝ մենք ունենալու ենք 8-12 խոսնակ (Disruptor-ներ)՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ, 20 սլայդ, որոնք փոխվում են ավտոմատ կերպով 15 վայրկյանը մեկ: Ելույթները կներկայացվեն 2 գործողությամբ՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ: Կարճ ընդմիջումից բացի կլինի նաև նեթվորքինգի հնարավորություն ելույթներից առաջ և հետո:
Ելույթները լինելու են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։
Նախորդ միջոցառումների խոսնակների ելույթները կարող եք դիտել այստեղ: