Ֆասիլիտացիա ՄՌ մասնագետների համար

Facilitation for HR
  • Հուլիսի 6, 2021
  • 18:30 - 20:30
  • Արամի 80, 0002 Երևան
  • +37494584696

Ինչո՞ւ է #facilitation-ը հանդիսանում կարևոր մասնիկ ՄՌ ոլորտի համար:

ՄՌ ոլորտում ֆասիլիտացիային առնչվող ամենից կարևոր հարցերի մանրակրկիտ պատասխանները կարող եք գտնել հուլիսի 6-ին կայանալիք վարպետաց դասի ընթացքում:

Կքննարկվեն հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է ֆասիլիտացիան
  • Ինչո՞ւ է այն անհրաժեշտ ՄՌ մասնագետներին
  • Ի՞նչ խնդիրներ այն կարող է լուծել
  • Ինչպե՞ս նախապատրաստվել և անցկացնել արդյունավետ հանդիպում
  • Տիպաբանության մանրամասն վերլուծություն` կախված կազմակերպության բիզնես նպատակներից
  • Ո՞րն է ֆասիլիտացիայի հիմնական գործիքակազմը և այլն:

Վարպետաց դասը կվարի միջազգային որակավորում ունեցող, սերտիֆիկացված բիզնես խորհրդատու և ֆասիլիտատոր Եկատերինա Կարմակը:

Եկատերինա Կարմակը հանդիսանում է International Association of Facilitators, ինչպես նաև Change Management Professionals (ACMP) ասոցիացիաների անդամ: Նրա աշխատանքային փորձը սկսվել է դեռևս 2001 թվականից (500+ նախագծեր, 300+ թրեյնինգներ): Եկատերինա Կարմակը հայտնի է որպես ռուսաստանյան ամենից խոշոր հեռուստաալիքների փորձագետ:

Եկատերինա Կարմակը սովորել և վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում և այլն: Նրա հաճախորդների ցանկում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Яндекс, МТС, Enel, LafargeHolcim և այլն:

Վարպետաց դասը նախատեսված է ՄՌ տնօրենների, ՄՌ գործընկերների, ՄՌ մասնագետների,  ինչպես նաև ընկերության ղեկավար անձնակազմի համար:

Վարպետաց դասը կանցկացվի ռուսերենով:

ՄՌ Ասոցիացիայի «1, 2 և 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:

Ոչ անդամների համար մուտքավճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

Գրանցվել ստորև.

    Մասնակցության արժեք ոչ անդամների համար

    Վճարեք տոմսերի համար օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    8,000 Դրամ

    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ