Անձնական ազդեցությունից դեպի կորպորատիվ հաջողություն

Բացահայտեք LinkedIn հարթակի ողջ ներուժը` որպես ռազմավարական գործիք
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան վերսկսում է «BEYOND HR» միջմասնագիտական վարպետաց դասերի շարքն ու հրավիրում մասնակցելու հունիսի 3-ին կայանալիք «Targeting Agency» ընկերության գլխավոր տնօրեն՝ Գոռ Կարապետյանի հետ հանդիպմանը:
Միասին կուսումնասիրենք՝
Անձնական պրոֆիլի և կորպորատիվ բրենդի արդյունավետ համադրման գործիքներն ու մեթոդները
Աշխատակիցների ներգրավմամբ ընկերության հեղինակության բարձրացման հնարավորությունները՝ առանց հավելյալ բյուջետային ծախսերի
Բովանդակության մշակման լավագույն մոտեցումները, որոնք միաժամանակ գրավիչ են թե՛ որակյալ թեկնածուների, թե՛ պոտենցիալ հաճախորդների համար
Լավագույն փորձեր այն կազմակերպություններից, որոնք հաջողությամբ համադրել են HR-ը և մարքեթինգը LinkedIn-ում
Գործնական գործիքներ և ճկուն ռազմավարություններ, որոնք կարող եք կիրառել անմիջապես վարպետաց դասից հետո
Գոռ Կարապետյանը Targeting Agency-ի և Simple Business Academy-ի համահիմնադիրն է և գլխավոր տնօրենը։ Նա նաև բիզնես մենթոր է, ով դասավանդում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ օգնելով ապագա մասնագետներին միավորել տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ։
Գոռը հեղինակել է երկու արժեքավոր գրքեր՝ «Հաջողության թաքնված կողմը» և «Proակտիվ առաջնորդ», որոնց միջոցով արժեքավոր ներդրում է կատարել առաջնորդության, անձնական աճի և բիզնես էթիկայի զարգացման ոլորտներում։
Նա նաև LinkedIn Local միջոցառումների համահիմնադիրն է Երևանում, Լոս Անջելեսում և Պեկինում՝ ձևավորելով հարթակներ, որտեղ բիզնես ներկայացուցիչները կարող են կառուցել ռազմավարական կապեր և բացել համագործակցության նոր հնարավորություններ։
Լեզուն՝ հայերեն
Առաջնահերթությունը տրվելու է ՄՌ Ասոցիացիայի անդամներին
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ: