Ինֆո-տուր Ծաղկունք գյուղում
- Սեպտեմբերի 4, 2021
- 11:00 - 17:00
- գյուղ Ծաղկունք, Գեղարքունիքի մարզ
- +37494584696
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ Ծաղկունք գյուղ՝ մասնակցելու նախադեպը չունեցող ինֆո-տուրին: Կունենանք հագեցած և անմոռանալի օր, կբացահայտենք Ծաղկունք գյուղը՝ թիմային աշխատանքների և միջոցառումների համար նախատեսված հատուկ վայրերով, համեղ ու յուրօրինակ խոհանոցով, հասկի շների կենտրոնով և այլն : Բացի այդ՝ սպասվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ գինու համտես:
Ի դեպ, ինֆո-տուրը անց է կացվում «Գագարին նախագծի» կողմից:
Օրակարգում.
11:00 – Մեկնում
12:00 – Այցելություն Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի
12:30 – Այցելություն Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցի
13:30 – Այցելություն «Սպիտակ տուն» (նախատեսված է թիմային աշխատանքների և հանգստի համար)
14:00 – Այցելություն «Ծաղկունք» և «Chef House» հյուրատներ
14:30 – Այցելություն Ծաղկունքի հնագույն գերեզմանատուն
15:00 – Այցելություն «Գլխատուն» հայկական ավադական կառույց
15:30 – Ճաշ և գինու հյուրասիորւթյուն
16:30 – Այցելություն «Huskvill»- հասկի ցեղատեսակի շների կենտրոն
17:00 – Վերադարձ Երևան
Ինֆո-տուրը ներառում է հյուրերի տեղափոխումը Երևանից Ծաղկունք և հակառակ ուղղությամբ: Մեկնում ենք Երևանից՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, Հանրապետության Հրապարակի ՀայՓոստի մոտ գտնվող դալանի մոտից (հասցեն՝ Նալբանդյան 28)։
- Ամսաթիվ՝ սեպտեմբերի 4
- Վայր՝ գյուղ Ծաղկունք, Գեղարքունիքի մարզ