Ինչպե՞ս մոտիվացնել ZOOMER-ներին

  • Նոյեմբերի 6, 2024
  • 16:30 - 18:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Նոյեմբերի 6-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիայում կայանալիք Դավիթ Մեջլումյանի վարպետաց դասին քննարկվելու են՝

  • Ինչու՞ են Z-երը ուրիշ կամ ո՞րն է նրանց և նախորդ սերունդների միջև խնդիրը
  • Թվային կախվածություն կամ ինչպե՞ս փրկել նոր սերնդի ուղեղները
  • Ինչպե՞ս են տեխնոլոգիաները փոխում աշխատաշուկան և մարդկանց վարքը
  • Ի՞նչն են կարևորում Z-երը գործատու ընտրելիս
  • Ալարկոտության 3 պատճառները
  • Ինչպե՞ս մոտիվացնել Z-երին
  • 3 ռազմավարական մոտեցում

Դավիթ Մեջլումյանը կառավարման մասնագետ է և գիտահանրամատչելի գրքի հեղինակ։ Նա զբաղվում է գիտության հանրայնացմամբ և կառավարման հարցերի խորհրդատվությամբ։ Դավիթն ուսումնասիրում է մարդկային վարքագծի և կառավարման բնագավառներում ամենաակտուալ փոփոխությունները ու տարբեր հարթակներում հանրամատչելի կերպով ներկայացնում դրանք: Անցկացրել է սեﬕնարներ  ՀՀ բազմաթիվ համալսարաններում (ԵՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան, Եվրոպական համալսարան, Ֆրանսիական համալսարան):

Բացի հանրային գործունեությունից, մատուցում է խորհրդատվական ծառայություններ: Գործակցել է` IDBank, Coffee House, Brow & beauty bar, Nurri Consulting, Elegant Armenia, Dr. Romanika և այլ ընկերությունների հետ: Նրա հեղինակած «Գրողի տարած մոտիվացիա» գիրքը պատմում է, թե ինչպես են գիտական փաստերը բացահայտում մարդկանց պահանջները, և տալիս է մոտիվացված լինելու մասին գլխավոր հարցերի պատասխանները։ Ըստ Armenpress-ի` գիրքը չորս անգամ դարձել է հայաստանյան բեսթսելլեր։

 

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:

Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

 

Գրանցվեք ստորև

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ