HR academy 2025

  • Մարտի 14, 2025
  • 18:30 - 21:30
  • փ. Արամի 80, Երևան
  • 094584696

Հաշվի առնելով շուկայում որակյալ HR մասնագետների հսկայական պահանջարկը՝ Cascade People & Business ընկերությունը մշակել է HR academy-ն, որն ունի նպատակ վերապատրաստել և միջազգային ստանդարտներին համապատասխան որակավորում տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դառնալ պահանջված և հմուտ HR մասնագետ և աճել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:

HR academy-ն HR ոլորտին առնչվող խորքային գիտելիքի և գործնական աշխատանքի արդյունավետ համադրություն է, որի ծրագիրը համաձայնեցված է միջազգային SHRM չափորոշիչներին, ինչպես նաև վավերացված է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից:

‍ Մեր դասավանդող թիմի բոլոր անդամները HR ոլորտի առաջատար փորձագետներն են, որոնք ունեն երկարամյա խորքային փորձ և գիտելիք, միջազգային բարձր HR հավաստագրում, ինչի արդյունքում կարող են համադրել և փոխանցել հայաստանյան և համաշխարհային գործնական և տեսական HR միտումներն ու լուծումները:

⌛ HR academy-ն տևում է 5 ամիս՝ արծարծելով HR ոլորտի 30 առանցքային ուղղություններ: Ունենալու ենք 33 հանդիպում՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ: Ծրագրի ընթացքում մասնակիցները խմբային աշխատանքների և սիտուացիոն թեստերի շնորհիվ հնարավորություն են ունենալու յուրաքանչյուր թեմայից հետո կիրառել ստացված գիտելիքները։ Ծրագիրը ամփոփվելու է ավարտական թեստով և գործնական աշխատանքի պաշտպանությամբ:

Արժեքը՝ 450,000 ՀՀ դրամ

Մանրամասներն՝ այստեղ.

Միջոցառումներ
DisruptHR Երևան 2025. Tech edition
  • Սեպտեմբերի 9, 2025
  • 18:30 - 21:00
  • Գարեգին Հովսեփյան 20
SHRM MENA 2025 Annual Conference & Expo
  • Սեպտեմբերի 16, 2025
  • 09:00 - 18:00
  • Madinat Jumeirah, Dubai, UAE
Ինչպե՞ս արդյունավետ հաղորդակցվել «ոչ հեշտ» մարդկանց հետ
  • Սեպտեմբերի 18, 2025
  • 16:30 - 19:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ