HR Bunker Արփի Կարապետյանի հետ

  • Ապրիլի 14, 2026
  • 16:30 - 19:30
  • ք․ Երևան, փ. Արամի 80, 3-րդ հարկ
  • +37433584696

Նոր ձևաչափ HR մտածողության համար

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հայտարարում է HR Bunker հեղինակային բիզնես սիմուլյացիաների և HR խաղերի նոր շարքի մեկնարկի մասին՝ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանի հետ։

Սա պարզապես խաղ չէ։
Սա կազմակերպության իրական կյանքի սիմուլյացիա է՝ որոշումների, ճնշման և հետևանքների միջավայրում։

Ի՞նչ է HR Bunker-ը

HR Bunker-ը HR համայնքի համար հատուկ մշակված ինտերակտիվ բիզնես սիմուլյացիաների շարք է, որն օգնում է՝

  • վերաիմաստավորել HR ղեկավարի դերը
  • զարգանալ որպես HR Business Partner
  • տեսնել բիզնեսի վրա քո իրական ազդեցությունը

Այստեղ սովորելը տեսություն չէ․ այն դառնում է փորձառություն, ներգրավվածությունն՝ իրական, իսկ զարգացումը՝ կիրառելի և խորքային։

Ինչպե՞ս է աշխատում

HR խաղ՝ Արփի Կարապետյանի կողմից

  • Ո՞ր դերն ենք օպտիմալացնում
  • Սպասիր… գործառույթներն ո՞ւր են գնում
  • Կարող ենք վերաբաշխել
  • Իսկ մարդիկ կդիմանա՞ն
  • Կարող ենք սառեցնել…
  • Իսկ համակարգը չի՞ փլուզվի

Ամեն որոշում ունի հետևանք։
Ամեն քայլ ճնշում է համակարգի վրա։

Ի՞նչ ես ստանալու

Իրական բիզնես սիմուլյացիա
Խորքային քննարկում
Ինսայթներ, որոնք կիրառելի են հենց քո աշխատանքում

Ո՞ւմ համար է

HR Bunker-ն ստեղծված է այն մասնագետների համար, ովքեր ուզում են՝

  • իրենց դերը տեսնել ավելի ռազմավարական մակարդակում
  • դառնալ բիզնեսի իրական գործընկեր
  • զարգանալ ոչ միայն որպես HR, այլ որպես որոշում կայացնող առաջնորդ

Մեկնարկ

Ապրիլի 14 | 16:30–19:30

Այս օրը HR Bunker-ը հանդես է գալիս իր դեբյուտով՝ ազդարարելով շարքի պաշտոնական մեկնարկը։

Սա լինելու է նոր ձևաչափի, նոր մտածողության և HR զարգացման նոր փորձառության սկիզբ։

Գրանցվի՛ր հիմա և դարձի՛ր HR նոր մտածողության առաջին մասնակիցներից մեկը

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

  • Տեղերը սահմանափակ են՝ 24 մասնակից
  • ️Նախապատվությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին
  • Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
  • Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 ՀՀ դրամ է։

    Վճարե՛ք առցանց՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։