Աշխատավարձի հարկման հետ կապված հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների ամփոփում

HR club 85
  • Հունվարի 27, 2021
  • 16:00 - 17:00
  • Օնլայն
  • +37494584696

Սիրով հրավիրում ենք մասնակցելու«Աշխատավարձի հարկման հետ կապված հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների ամփոփում» թեմայով ՄՌ Ակումբին, որը կազմակերպում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիան KPMG Armenia-ի հետ համատեղ։
Հանդիպումը կվարեն KPMG Armenia ընկերության Հարկային բաժնի ավագ մենեջեր Շողիկ Ղարիբյանը և ՄՌ բաժնի ղեկավար, ավագ մենեջեր Սոնա Մարտիրոսյանը։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.

  • Եկամտահարկ
  • Սոցիալական վճար
  • Դրոշմանիշային վճար
  • Հաշվարկման օրինակներ

Հանդիպումը կանցկացվի հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Zoom հարթակում։

Գրանցվել կարող եք լրացնելով Ձեր տվյալները ստորև կամ ուղարկելով մասնակցությունը հաստատող նամակ [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 094 58 46 96 հեռախոսահամարին։

    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ