ՄՌ միջազգային օր

- Մայիսի 20, 2024
- 18:30 - 22:00
- Ջելիֆիշ, փ. Իսահակ Գասպարյան, շ. 34
- +37433584696
Սիրելի՛ ՄՌ համայնք,
Ինչպես գիտեք, մայիսի 20-ը ՄՌԿ միջազգային օրն է և այս տարի այն նշելու ենք յուրովի:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՌ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ» և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» սիրով հրավիրում են ձեզ տոնելու INTERNATIONAL HR DAY-ը միասին։
ՄՌԿ-ների օրը միշտ անցնում է գերզբաղված ու գերլարված։ Այդ պատճառով որոշեցինք թեթև, գեղեցիկ, անակնկալներով լի երեկո անցկացնել՝ էներգիայով վերազինվելու ու թարմ ուժերով աշխատանքին վերադառնալու համար։
Ե՞րբ և որտե՞ղ
Հանդիպում ենք մայիսի 20-ին, ժամը՝ 18:30-ին Ջելիֆիշում:
Ի՞նչ է սպասվում
- Սաքսոֆոնային գրավիչ երաժշտություն՝ Դավիթ Հովհաննիսյանի կատարմամբ,
- համեղ հյուրասիրություն,
- խաղարկություն,
- լուսանկարահանում,
- անակնկալներ,
- նվերներ և շատ նեթվորքինգ։
Երեկոն վարելու է Արմքոմեդիի Սերգեյը՝ Սերգեյ Սարգսյանը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ՝
Միջոցառման մասնակցության գրանցման վերջնաժամկետը մայիսի 5-ն է: ❗
Մուտքն ազատ է:
Ի դեպ, չմոռանաք Ձեզ հետ վերցնել այցեքարտ՝ խաղերին և խաղարկությանը մասնակցելու համար։