ՄՌ միջազգային օր

  • Մայիսի 20, 2024
  • 18:30 - 22:00
  • Ջելիֆիշ, փ. Իսահակ Գասպարյան, շ. 34
  • +37433584696

Սիրելի՛ ՄՌ համայնք,
Ինչպես գիտեք, մայիսի 20-ը ՄՌԿ միջազգային օրն է և այս տարի այն նշելու ենք յուրովի:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՌ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ» և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» սիրով հրավիրում են ձեզ տոնելու  INTERNATIONAL HR DAY-ը միասին։

ՄՌԿ-ների օրը միշտ անցնում է գերզբաղված ու գերլարված։ Այդ պատճառով որոշեցինք թեթև, գեղեցիկ, անակնկալներով լի երեկո անցկացնել՝ էներգիայով վերազինվելու ու թարմ ուժերով աշխատանքին վերադառնալու համար։

Ե՞րբ և որտե՞ղ

Հանդիպում ենք մայիսի 20-ին, ժամը՝ 18:30-ին Ջելիֆիշում:

Ի՞նչ է սպասվում

  • Սաքսոֆոնային գրավիչ երաժշտություն՝ Դավիթ Հովհաննիսյանի կատարմամբ,
  • համեղ հյուրասիրություն,
  • խաղարկություն,
  • լուսանկարահանում,
  • անակնկալներ,
  • նվերներ և շատ նեթվորքինգ։

Երեկոն վարելու է Արմքոմեդիի Սերգեյը՝ Սերգեյ Սարգսյանը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ՝

Միջոցառման մասնակցության գրանցման վերջնաժամկետը մայիսի 5-ն է: ❗

Մուտքն ազատ է:

Ի դեպ, չմոռանաք Ձեզ հետ վերցնել այցեքարտ՝ խաղերին և խաղարկությանը մասնակցելու համար։

    Միջոցառումներ
    OpenUP. Episode 4 Արփիի հետ
    • Օգոստոսի 8, 2024
    • 18:30 - 21:00
    • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
    Առաջնորդության Գիտությունը | 12-րդ Ամենամյա Տարածաշրջանային համաժողով
    • Հոկտեմբերի 4, 2024
    • 09:00 - 22:00
    • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ