0-4% վարկերից մինչև եկամտային հարկի վերադարձ
- Սեպտեմբերի 12, 2024
- 16:00 - 19:00
- Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
- +37433584696
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը (IC Armenia-ն) հրավիրում են ներկա գտնվելու IC Armenia-ի փորձագիտական թիմի հետ հանդիպմանը, ովքեր հեղինակել են նաև հեռավար աշխատանքի մասին օրենքը:
IC Armenia-ն ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից:
- Մշակող արդյունաբերության ոլորտում եք աշխատում և նոր կադրերի կարի՞ք ունեք: Ներգրավեք աշխատողների, ովքեր նախկինում չեն աշխատել ոլորտում, և պետությունը ձեզ հետ կվերադարձնի աշխատակցի եկամտահարկը մեկ տարվա համար, մեկ հոգու համար մինչև 500.000 դրամի չափով:
- Եթե արտերկրից բարձր որակավորում ունեցող մասնագետ եք ուզում ներգրավել, պետությունը պատրաստ է նրա աշխատավարձի 20-70%-ը փոխհատուցել` Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում:
- Իսկ դուք տեղյա՞կ եք, որ կարող եք թարմացնել ձեր գործարանի սարքավորումները, թվայնացնել բիզնեսը, ստանալ աջակցություն արտահանման շուկաներ դուրս գալու համար պետության կողմից տրամադրվող սուբսիդիայի շրջանակում` վճարելով 0-4% վարկի համար:
Այս բարեփոխումների մասին մանրամասներն իմանալու համար միացեք սույն թվականի սեպտեմբերի 12-ի հանդիպմանը, իմացեք ավելին պետական աջակցության ծրագրերի մասին, որոնցից կարող են օգտվել ձեր ընկերությունները:
Հովսեփ Պատվականյան – Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար
Հայկ Մալխասյան – ավագ իրավախորհրդատու
Դավիթ Աղաջանյան – ավագ տնտեսագետ
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:
Գրանցվեք ստորև