մարքեթինգ. ՎերաԶԻՆՈւՄ

ReCharge Marketing
  • Մայիսի 15, 2020
  • 19:00 - 20:00
  • Conversation
  • +37477799629

Մայիսի 15-ին մենք LIVE կլինենք՝ քննարկելու, թե վերափոխման ինչ միտումներ ունի ՄԱՐՔԵԹԻՆԳ մասնագիտությունը: Քննարկման ժամանակ կանդրադառնանք հետևյալ հարցերի պատասխաններին.

  • Արագ զարգացող այս միջավայրում և առհասարակ աշխարհում որո՞նք են ՄԱՐՔԵԹԻՆԳ մասնագիտության զարգացման ուղղությունները
  • Ի՞նչ պետք է սովորեն մարքեթինգի մասնագետները
  • Ի՞նչ հմտություններ պետք է զարգացնեն նրանք ՝ աշխատաշուկայի փոփոխման ժամանակակից միտումներին համապատասխանելու համար

Զրույցը կանցկացվի Նանա Մարդոյանի հետ, ով հավաստագրված կոնտենտ մարքեթինգի, վաճառքների խթանման և բրենդային հաղորդակցության մասնագետ է, ունի ավելի քան 11 տարվա փորձ մարքեթինգի, բրենդի մշակման և կառավարման, կորպորատիվ հաղորդակցության, իվենթ մենեջմենթի և քոփիրայթինգի ոլորտում:

Նանան վարում է սեմինարներ և դասընթացներ լին բրենդինգի և ստարտափ մարքեթինգի վերաբերյալ:

Միացեք LIVE զրույցին  մայիսի 15-ին, ժամը 19:00-ին և ստացեք նոր գաղափարներ և ձեր հարցերի պատասխանները, ինչպես նաև կիսեք թեմայի շուրջ ձեր ունեցած մտքերը:

Զրույցը հայերենով կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com):

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ