Օնլայն 10 Քայլ դեպի ՄՌ կառավարում
- Նոյեմբերի 25, 2020 - Դեկտեմբերի 18, 2020
- Օնլայն
- +37494584696
Ձեզ միշտ դուր է եկել աշխատել մարդկանց հետ և վաղուց մտածում եք մուտք գործել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտ և ցանկանում եք յուրացնել հիմնարար գիտելիքներ և կիրառել արդյունավետ մեթոդներ և գործիքներ, ապա «10 Քայլ դեպի ՄՌԿ» դասընթացը Ձեզ համար է։
10 Քայլի շնորհիվ կկարողանաք՝
🔸 ծանոթանալ ՄՌ մասնագիտությանը և հետագայում էլ ունենալ շարունակական աճ,
🔸 տեղեկանալ Հայաստանի փորձառու ՄՌ մասնագետների փորձին և մոտեցումներին,
🔸 անցնել խորքային ինքնաճանաչման ուղի,
🔸 ստանալ հեղինակավոր ընկերության դասընթացի վկայական։
Անցեք բոլոր քայլերը, մասնակցեք դասընթացին և միացեք ՄՌ համայնքին։
«10 Քայլ դեպի ՄՌ կառավարում» դասընթացում ներառված են մի շարք կարևորագույն թեմաներ, որոնք անհրաժեշտ են բոլոր նրանց, ովքեր աշխատում են մարդկանց հետ և ցանկանում են այդ ոլորտում դառնալ արհեստավարժ։
1. Մարդկային ռեսուրսների կառավարում․ ներածական
2. Կազմակերպական կառուցվածք
3. Կազմակերպական մշակույթ
4. Հավաքագրում
5. Աշխատակցի փորձառություն
6. Աշխատանքի մոտիվացիա
7. Աշխատանքի արդյունքների կառավարում
8. Աշխատողների ուսուցում և զարգացում
9. Աշխատանքային օրենսգիրք
10. Աշխատանքից ազատում
Դասավանդողներ՝
- Արփի Կարապետյան, Cascade People & Business-ի գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ (https://www.arpikarapetyan.com/),
- Հասմիկ Վարդանյան, Target Group ընկերությունների խմբի ՄՌ ղեկավար, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի խորհրդի անդամ (https://bit.ly/3igJ4Ct),
- Աստղիկ Սարգսյան, ՎՏԲ-Հայաստան բանկի ՄՌԿ վարչության պետ (https://bit.ly/2DLcoBS),
- Գոհար Հովհաննիսյան, «Բենիվո» (Հայաստան) ընկերության ՄՌ կառավարիչ (https://bit.ly/3iiwfaK),
- Արևիկ Դավթյան, Local Express ընկերության ՄՌԿ տնօրեն (https://bit.ly/3k1rwuo),
- Հասմիկ Բեգլարյան, Softconstruct ընկերության ՄՌ ադմինիստրացիայի բաժնի ղեկավար (https://bit.ly/2RezJ1S)
- Գայանե Խաչատրյան, «Գերմանահայկական հիմնադրամ» ԾԿԳ-ի տնօրեն (https://bit.ly/3iv0knH)
Դասընթացի ավարտին կստանաք․
✔️Մասնակցության վկայական և մուտք Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հարթակ (www.hrcommunity.am),
✔️Հայաստանի ՄՌ Ասոցիացիային տարեկան անդամակցություն 1 «աստղ» փաթեթով՝ գերազանցությամբ թեստը հանձնելու դեպքում,
✔️Անհատական կարիերայի քոուչինգ,
✔️Մասնագիտական խորհրդատվություն ոլորտի փորձագետի հետ,
✔️Պրակտիկայի հնարավորություն Cascade People & Business ընկերությունում,
✔️Ձեր անհատական հոգեբանական պրոֆիլավորումը,
✔️Մասնագիտական հետագա զարգացման համար լայն գրադարանից օգտվելու հնարավորություն։
Տեխնիկական մաս՝
– Շաբաթական 3 անգամ՝ 3 ժամ տևողությամբ հանդիպումներ
– Ձեր ներդրումը՝ 95 000 ՀՀ դրամ
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․փոստին կամ զանգահարել՝ 094 58 46 96 հեռախոսահամարին: