OpenUP. Episode 4 Արփիի հետ

  • Օգոստոսի 8, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
  • 094584696

OpenUP-ի 4-րդ էպիզոդում օգոստոսի 8-ին Արփի Կարապետյանը կհյուրընկալի Դավիթ Գրիգորյանին՝ կառավարման փորձառու մասնագետ, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ խորհրդատվություն, գովազդի և ապրանքների ներմուծման ոլորտներում։ Նրա փորձառությունը ներառում է բարձրակարգ կառավարման համակարգերի ներդրումը, որակի կառավարման, սննդի անվտանգության և այլ համակարգերի օպտիմալացման միջոցով գերազանցության հասնելը։ Որպես DevSoft Armenia-ի գլխավոր տնօրեն, նա ռազմավարական տեսլականով առաջնորդում է ընկերությունը դեպի առաջատար դիրքեր ՏՏ ոլորտում։ Լինելով PMI Armenia-ի համահիմնադիր և փոխնախագահ՝ Դավիթը նախագծերի կառավարման ադվոկատ է։ Իր մասնագիտական պարտականություններից դուրս Դավիթն ակտիվորեն նպաստում է աճի խթանմանը՝ լինի դա ֆուտբոլի զարգացումը, միջազգային առևտուրը, թե բիզնես նորարարությունը՝ մշտապես ջանքեր գործադրելով տարբեր ոլորտներում դրական ազդեցություն ունենալու համար։

Այսպիսով, այս անգամ արդեն Դավիթ Գրիգորյանի հետ, ունենալու ենք զրույց, որի ընթացքում տարբեր վարժությունների, հարցերի և խաղերի օգնությամբ բոլորս միասին փորձելու ենք բացահայտել նրա անձի բազմաշերտ և գեղեցիկ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:

Եղե՛ք պատրաստ բաց լինելու և ինքնարտացոլում կատարելու:

️Դե ինչ, հիշե՛ք Episode 4-ի ամսաթիվը. օգոստոսի 8, 18:30

️ Տեղերը սահմանափակ են, շտապե՛ք շուտ ամրագրել Ձեր տոմսը:

Գրանցում

Մուտքավճարը 10,000 դրամ է :
Գրանցվե՛ք և վճարե՛ք օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

OpenUP. Episode 3 ամբողջական հաղորդում

OpenUP-ի մասին

Ձեզ հետաքրքի՞ր է ինքնաբացահայտման աշխարհը: Միացե՛ք մեր յուրօրինակ հանրային միջոցառմանը և եկեք OpenUP, որը բացահայտում է մարդկության գեղեցիկ բազմազանությունը և ընդգծում զարմանալի նմանություններ:

Ուզու՞մ եք անցնել գրավիչ ճանապարհով դեպի ձեր “ես”–ը: OpenUP-ը եզակի ծրագիր է, որը քոուչինգի, խաղերի, անմիջական մթնոլորտի և դրական տրամադրության ձևաչափով ընկղմվում է մարդու տարբեր դերերի, պատմությունների, զգացմունքների, վախերի, ձգտումների և բազմաթիվ այլ հետաքրքիր ոլորտների մեջ՝ փորձելով բացահայտել անձի բազմաշերտ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:

Երբևէ մտածե՞լ եք թե ինչպես են ձեզ ընկալում ուրիշները։ Եկեք մտածենք միասին: Ականատես դարձեք մտածելու տեղիք տվող զրույցին մեր հատուկ հյուրերի հետ, մասնակցե՛ք և բացահայտե՛ք նաև հետաքրքիր բաներ ձեր մասին։

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ