OpenUP. Episode 5 Արփիի հետ

  • Դեկտեմբերի 11, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
  • 094584696

OpenUP-ի 5-րդ էպիզոդում դեկտեմբերի 11-ին Արփի Կարապետյանը կհյուրընկալի Լիանա Մարկոսյանին՝ ռազմավարական և նորարարական մարքեթինգի մասնագետ՝ ավելի քան 15 տարվա փորձով: Նրա փորձառությունը շքեղության ոլորտում համադրվում է շուկայի դինամիկայի խոր ըմբռնմամբ և էսթետիկ արժեքների նկատմամբ հատուկ ուշադրությամբ: Որպես HERMITAGE-ի Մարքեթինգի և Բիզնես Ռազմավարության Ղեկավար՝ նա մշակում է բրենդային մարքեթինգի առաջատար և ազդեցիկ ծրագրեր՝ ուղղված շքեղ ապրանքանիշերի միջազգային ճանաչելիության բարձրացմանը՝ ստեղծելով բացառիկ փորձառություններ, որոնք բարելավում են մարդկանց կյանքը:

Լիանան կառուցել է ստեղծագործական և ռազմավարական գիտելիքների համադրությամբ լի կարիերա: Նա ղեկավարել է խաչաձև թիմեր՝ իրականացնելով ավելի քան 200 հաջողված արշավ՝ ընդգրկելով թվային մարքեթինգի, ազդեցիկ ինֆլուենսեր համագործակցությունների և բարձրակարգ միջոցառումների կազմակերպում: Լիանայի նորարարական մարքեթինգային մոտեցումները մշտապես ապահովում են շուկայում դիրքային առավելություն՝ բարձրացնելով բրենդի ճանաչելիությունը և ամրապնդելով շուկայի մասնաբաժինը:

Լիանան վարում է HERMITAGE փոդքաստը՝ Հայաստանի առաջին նմանատիպ նախագիծը, որը նվիրված է բույրերի և արվեստի մշակութային ու զգացմունքային ազդեցություններին՝ ներգրավելով արվեստագետների և մշակութային գործիչների:

Բացի այդ, նա «Հայկական զրույցներ» նախագծի համահիմնադիրն է, որը կազմակերպվել է Հայկական համալսարանում՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնել հայկական մշակույթի խորքային արժեքներին: Այս նախաձեռնության շրջանակներում պարբերաբար կազմակերպվել են մշակութային միջոցառումներ:

Իր փորձն ու ստեղծարարությունը ներդնելով՝ Լիանան հիմնադրել է Bureau մարքեթինգային գործակալությունը, որը մշակում է ռազմավարություններ՝ ուղղված բիզնեսների արդյունավետության բարձրացմանն ու արժեքների ստեղծմանը ՝ Ձևից դեպի բովանդակություն: Bureau-ն կիրառվում է նորարարական և էթիկական մարքեթինգային մոտեցումներ՝ ուշադրություն դարձնելով կայունության վրա, բրենդի պատմության հմուտ ներկայացմանը և սպառողի խորը ներգրավվածությանը: Այս մոտեցումները բրենդներին թույլ են տալիս դուրս գալ մակերեսային աղմուկից՝ կենտրոնանալով երկարաժամկետ կապեր ստեղծելու վրա, որոնք նպաստում են կայուն հաջողությանը:

Այսպիսով, այս անգամ արդեն Լիանա Մարկոսյանի հետ, ունենալու ենք զրույց, որի ընթացքում տարբեր վարժությունների, հարցերի և խաղերի օգնությամբ բոլորս միասին փորձելու ենք բացահայտել նրա անձի բազմաշերտ և գեղեցիկ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:

Եղե՛ք պատրաստ բաց լինելու և ինքնարտացոլում կատարելու:

️Դե ինչ, հիշե՛ք Episode 5-ի ամսաթիվը. դեկտեմբերի 11, 18:30

️ Տեղերը սահմանափակ են, շտապե՛ք շուտ ամրագրել Ձեր տոմսը:

Գրանցում

Մուտքավճարը 10,000 դրամ է :
Գրանցվե՛ք և վճարե՛ք օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

OpenUP. Episode 3 ամբողջական հաղորդում

OpenUP-ի մասին

Ձեզ հետաքրքի՞ր է ինքնաբացահայտման աշխարհը: Միացե՛ք մեր յուրօրինակ հանրային միջոցառմանը և եկեք OpenUP, որը բացահայտում է մարդկության գեղեցիկ բազմազանությունը և ընդգծում զարմանալի նմանություններ:

Ուզու՞մ եք անցնել գրավիչ ճանապարհով դեպի ձեր “ես”–ը: OpenUP-ը եզակի ծրագիր է, որը քոուչինգի, խաղերի, անմիջական մթնոլորտի և դրական տրամադրության ձևաչափով ընկղմվում է մարդու տարբեր դերերի, պատմությունների, զգացմունքների, վախերի, ձգտումների և բազմաթիվ այլ հետաքրքիր ոլորտների մեջ՝ փորձելով բացահայտել անձի բազմաշերտ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:

Երբևէ մտածե՞լ եք թե ինչպես են ձեզ ընկալում ուրիշները։ Եկեք մտածենք միասին: Ականատես դարձեք մտածելու տեղիք տվող զրույցին մեր հատուկ հյուրերի հետ, մասնակցե՛ք և բացահայտե՛ք նաև հետաքրքիր բաներ ձեր մասին։

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ