վաճառք․ ՎերաԶԻՆՈւՄ

- Մայիսի 29, 2020
- 19:00 - 20:00
- Live Conversation
- +37494584696
Մայիսի 29-ին FB Live միացմամբ կզրուցենք «Արմենիա Վայն» գինեգործարանի կոմերցիոն տնօրեն Kristine Vardanyan-ի հետ համավարակի շրջանում վաճառքի և դրա գործառույթի վերադիրքավորման մասին։
Քրիստինեն ունի 15 տարվա վաճառքի փորձառություն հեռահաղորդակցության, բանկային, գինու և ալկոհոլային խմիչքների վաճառքի ոլորտներում: Ակտիվորեն ներգրավված է եղել ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքի իրականացմաբ և ղեկավարմամբ:
Վաճառքը դարձնելով ապրելակերպ, ոգեշնչված է այն գաղափարից, որ վաճառքը ևս մեկ հնարավորություն է նոր լուծումներ ստեղծելու, մշտապես մարտահրավերներին ընդառաջ գնալով դեպի ավելիին ձգտելու, նոր հորիզոններ բացահայտելու:
Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն: