Ամանորյա օճառագործության դասընթաց
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան շարունակում է «HR-Doh» հանդիպումների շարքը, որի նպատակն է զարգացնել ոչ-ՄՌ հմտություններն ու ստեղծել ջերմ հաղորդակցական միջավայր ՄՌԿ մասնագետների համար։
Դեկտեմբերի 5-ին միասին պատրաստելու ենք տոնական ձեռագործ օճառներ՝ համադրելով Ամանորի բույրերն ու ստեղծագործական գեղեցկությունը։
Մասնակիցները հնարավորություն կունենան տեղում պատրաստել թեմատիկ օճառներ։
Հասցե՝ UMA hubs showroom, մուտքը Կինոյի Տան շենքի կողմից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Դասընթացին կարող են ներկա լինել մինչև 10 մասնակից։ Շտապե՛ք գրանցվել:
Լեզուն՝ հայերեն։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2 և 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է։ Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8,000 ՀՀ դրամ:
Առաջնահերթությունը տրվելու է ՄՌ Ասոցիացիայի անդամներին։