դասավանդում․ ՎերաԶԻՆՈւՄ
- Հուլիսի 24, 2020
- 19:00 - 20:00
- Live Conversation
- +37477799629
Հուլիսի 24-ին միացմամբ կզրուցենք մանկավարժ և հետազոտող, գիտությունների դոկտոր Միքայել Մինասյանցի հետ դասավանդման և մասնագիտության փոխակերպման հնարավոր միտումների մասին։
Քննարկվելու են հետևյալ հարցերը.
◾ Ի՞նչ պետք է սովորեն ուսուցիչները:
◾ Որո՞նք են ուսուցիչների համար ամենից կարևոր հմտությունները:
◾ Ի՞նչ հմտություններ է պետք զարգացնել ներկայիս միտումներին համապատասխանելու համար:
28-ամյա կ.գ.թ. Միքայել Մինասյանցը մանկավարժ և հետազոտող է, ով ավելի քան 8 տարի է բարձրագույն կրթության ոլորտում է, որից ավելի քան 5 տարին եղել է միջազգային կրթության ոլորտի տարբեր ուղղություններում: Որպես ուսուցիչ` Միքայելը դասավանդել է միջազգայնորեն ճանաչված` «Միջազգային բակալավրիատ» նախահամալսարանական ծրագրի` «Կենսաբանություն», «Բնապահպանական համակարգեր և հասարակություններ» և «Գիտելիքի տեսություն» դասընթացները:
Նրա կարիերան սերտորեն կապված է եղել Միացյալ Համաշխարհային քոլեջների (UWC) կրթական շարժման հետ, որը խաղաղության, միջմշակութային ուսուցման և կայուն ապրելակերպի կողմնակից է: Ներկայումս նա դասավանդում է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի UWC Robert Bosch քոլեջում:
Ակադեմիական կարիերային զուգահեռ` Միքայելը վերջին 10 տարիներին ներգրավված է կամավորության մեջ և ավելի քան տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է:
Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն՝ հայերեն: