Վաճառքի պրոցեսը՝ որպես համակարգ

  • Հուլիսի 4, 2025
  • 16:30 - 18:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

HR-ն ինչպե՞ս կարող է կառուցել հաղթող թիմ և արդյունք

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հուլիսի 4-ին հրավիրում է մասնակցելու «Targeting Agency» և «Simple Business Academy» կազմակերպությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն՝ Էմիլ Կրոյանի «BEYOND HR» միջմասնագիտական վարպետաց դասին։

Ինչպե՞ս կառուցել վաճառքի արդյունավետ գործընթաց՝ սկսած գնորդի ճանապարհային քարտեզից մինչև թիմի ներգրավման ռազմավարություն։
Այս փակ հանդիպումը նախատեսված է HR մասնագետների համար՝ ովքեր աշխատում են բիզնեսում և ներգրավված են վաճառքի թիմերի հավաքագրման, զարգացման և արդյունքների համակարգման մեջ։

Թեմաներ, որոնց կանդրադառնանք՝

✅Գնորդի ճանապարհային քարտեզ (Customer Journey Map)
✅Վաճառքի գործընթացի սահմանում և ստանդարտներ
✅Sales Playbook-ի ստեղծում
✅Պրոցեսների գնահատում և անալիզ
✅Վաճառքի մասնագետի ներգրավման փուլեր (Hiring process for sales roles)

Էմիլ Կրոյանը Targeting Agency, Simple Business Academy կազմակերպությունների համահիմնադիր և գործադիր տնօրենն է։
Վաճառքի ոլորտում ունի ավելի քան 13 տարվա փորձ, որի ընթացքում կնքել է 2600-ից ավել պայմանագրեր, այդ թվում՝ 1300+ B2B համագործակցություն միայն Targeting-ում։

Էմիլ Կրոյանը 1000-ից ավելի մասնակիցների է վերապատրաստել՝ որպես վաճառքի էքսպերտ և թրեյնինգների հեղինակ, իր մասնագիտական փորձը փոխանցելով հետևյալ ուղղություններով՝ Up Sales, Business Transformation & Sales, Sales & Marketing, Sales & Service, IT Sales Fundamentals և այլ։

Նրա նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք նշանակալի բիզնես միջոցառումներ Հայաստանում և արտերկրում՝ LinkedIn Local հանդիպումները Երևանում, Լոս Անջելեսում և Պեկինում, որոնք դարձել են կամուրջ՝ միավորելով տարբեր ոլորտների մասնագետների, ձեռնարկատերերի և ղեկավարների՝ փոխադարձ աջակցության, կապերի խորացման և նոր գաղափարների շուրջ համախմբվելու նպատակով։

Լեզուն՝ հայերեն

Առաջնահերթությունը տրվելու է ՄՌ Ասոցիացիայի անդամներին

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 դրամ է։

    Առցանց վճարեք տոմսերի համար՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Միջոցառումներ
    Վաճառքի պրոցեսը՝ որպես համակարգ
    • Հուլիսի 4, 2025
    • 16:30 - 18:30
    • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
    DisruptHR Երևան 2025. Tech edition
    • Սեպտեմբերի 10, 2025
    • 18:30 - 21:00
    • TBA
    SHRM MENA 2025 Annual Conference & Expo
    • Սեպտեմբերի 16, 2025
    • 09:00 - 18:00
    • Madinat Jumeirah, Dubai, UAE
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ