Համաձայնեցնելով կադրերը և կազմակերպությունների կայուն զարգացումն՝ ազատ արձակենք նպատակաուղղված ՄՌ-ի ներուժն ավելի լավ աշխարհ ունենալու համար
- Հունիսի 5, 2024
- 17:00 - 18:00
- Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
- +37433584696
Համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանակներում Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվում է “Համաձայնեցնելով կադրերը և կազմակերպությունների կայուն զարգացումն՝ ազատ արձակենք նպատակուղղված ՄՌ-ի ներուժն ավելի լավ աշխարհ ունենալու համար” թեմայով դասախոսությունը, որը կվարի դոկտոր Ջիովաննի Օսկար Սերաֆինին:
Ժամանակակից բիզնես աշխարհում, նպատակ հետապնդող ընկերությունները հասկանում են, որ իրենց հաջողությունը պայմանավորված է ոչ միայն շահույթով, այլ նաև պետք է դրական ազդեցություն ունենա աշխատողների, հաճախորդների և շրջակա միջավայրի վրա։ ՄՌ կառավարումը առաջնային դեր ունի այս գործընթացում, քանի որ այն համաձայնեցնում է կադրային ռազմավարությունները կազմակերպությունների կայուն զարգացման նպատակների հետ, միաժամանակ ավելացնելով սեփական ազդեցությունը և կազմակերպությունում սերմանելով նպատակաուղղվածության մշակույթ:
- Դոկտոր Սերաֆինին Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի Բիզնեսի կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դոցենտ է: Կատարել է հետազոտական հսկայական աշխատան, տպագրվելով հետևյալ ամսագրերում․
- «The International Journal of Human Resource Management»
- «Human Resource Management Review»
- «International Business Review»
- «International Journal of Training and Development»
- 2018թ.-ին Էդվարդ Էլգարի հետ համահեղինակել և հրատարակել է Համեմատական ՄՌՀ-ի վերաբերյալ գիրք:
- Ջիովաննի Օսկար Սերաֆինին ներգրավված է նաև Եվրոպական Միության մի շարք ծրագրերում (Erasmus+), և այլն:
Աշխատանքային լեզու՝ անգլերեն
Տեղերը սահմանափակ են և առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:
Գրանցվեք ստորև