յոգա․ ՎերաԶԻՆՈւՄ

yoga recharge
  • Փետրվարի 26, 2021
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37494584696

Փետրվարի 26-ին FB Live միացմամբ կզրուցենք յոգայի որակավորված ուսուցիչ Սվետլանա Ավագյանի հետ, ով կխոսի յոգայի և դրա փոխակերպման հնարավոր միտումներ մասին։
Քննարկվելու են հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ պետք է սովորեն յոգերը։
  • Որո՞նք են յոգայի համար ամենից կարևոր հմտությունները։
  • Ի՞նչ սպասել ապագայում:

Սվետլանան յոգայի որակավորված ուսուցիչ ավելի քան 10 տարվա դասավանդման փորձով: Մասնագիտացած է հիմնականում վերականգնողական և թերապևթիկ, կանանց և հղիների, երեխաների յոգայում: Լույս յոգա ստուդիաների հիմնադիր և ավագ ուսուցիչ: Հատուկ օդային յոգայի ուսուցիչների վերապատրաստման կուրսի համահեղինակ և վարող:
Հայաստանում միջազգային որակավորման յոգայի ուսուցիչների պատրաստման ծրարգրերի կազմակերպիչ, վարող և օգնական ուսուցիչ:
Հնդկաստանի Կաշմիր Շաիվիզմի յոգայի դպրոցի միակ ներկայացուցիչ Հայաստանում: Հնդկաստանի կառավարության հետ համագործակցման ծրագրերի մասնակից և Հայաստանում «Յոգայի Միջազգային Օր» միջոցառումների շարքի կազմակերպիչ և վարող:
Յոգայի նվիրյալ աշակերտ և պրակտիկ կատարող գրեթե 12 տարվա փորձով:

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն:

Միջոցառումներ
EAPM International HR Day Webinar 2025
  • Մայիսի 13, 2025
  • 12:00 - 13:00
  • ONLINE
ՄՌ միջազգային օր 2025
  • Մայիսի 20, 2025
  • 17:00 - 22:00
  • Սան Մարկո լողավազան, Աշտարակի խճուղի 11
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ