ԿՍՊ ծրագրեր. կարիքն ու նշանակությունը (City of Smile և My forest Armenia)

  • Նոյեմբերի 10, 2022
  • 18:30 - 20:00
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող ԿՍՊ (Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն) մոդելը բավական մեծ ճանաչում է ձեռք բերել նաև Հայաստանում։ Բազմաթիվ գործատուներ ցանկանում են նախաձեռնել կամ միանալ նմանատիպ ծրագրերի և կանգնում են տարբեր հարցերի առջև՝ ինչպե՞ս ընտրել ծրագիրը, ինչպե՞ս խրախուսել աշխատակիցներին և այլն։ Այս հանդիպման ընթացքում կքննարկենք գործատուի կողմից աշխատակիցների շրջանում բարեգործական ակտիվության խրախուսմանը վերաբերող հարցերը երկու գործող ծրագրերի օրինակի վրա։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու ԿՍՊ ծրագիր, որոնց մասին կպատմեն անմիջապես դրանց հեղինակ կազմակերպությունների ներկայացուցիչները։

1․ Խոսնակ՝  Էսթեր Դեմիրճյան
«City of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ ունեցող երեխաներին ու երիտասարդներին՝ ամբողջությամբ հոգալով ՀՀ-ում նրանց բուժման ծախսերը։

2․ Խոսնակ՝  Լիլիթ Մարտիրոսյան
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն
«Իմ անտառ Հայաստան/My Forest Armenia» կազմակերպության նպատակն է վերականգնել Հայաստանի անտառային ծածկույթը՝ տնկելով և պահպանելով տարեկան մեծ թվով ծառեր, զուգահեռաբար ապահովելով նաև մարզի բնակչության զբաղվածությունը։

 

ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

Գրանցվեք ստորև.

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 դրամ է։

    Վճարեք տոմսերի համար օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ