HR մասնագետի պատրաստում

Մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ հարկավոր է ցանկացած ընկերության: Այդ իսկ պատճառով մասնագիտությունը բավական պահաջված է:  Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:

Quick Start նախագծի «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, ովքեր ծրագրից անմիջապես հետո կկարողանան աշխատել որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ և վարել ընկերության կադրային գործավարությունը:

Ծրագրի հիմնական փուլերն են՝

1. Դասընթաց 1 «Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները» դասընթացի իրականացում  (18 ժամ) (դասընթաց 1-ի մանրամասն նկարագրություն)

2.Դասընթաց 2 «Կադրային գործավարություն» դասընթացի իրականացում (18 ժամ) (դասընթաց 2-ի մանրամասն նկարագրություն)

3. Գործնական այց գործընկեր ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին

4. Որակավորման շնորհում

5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

6. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

 Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝

1.    կատարել անձնակազմի պլանավորում` համապատասխան ընկերության ռազմավարությանը
2.    կազմել աշխատանքային նկարագրեր
3.    կատարել աշխատատեղի համալրում
4. կիրառել աշխատակազմին մոտիվացնող և անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդներ
5.    ապահովել կադրային փաստաթղթաշրջանառության հիմնական մասը
6.    կիրառել ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը

 

Մեկնարկը

Մարտի 26

 

Տևողություն

36 ժամ` շաբաթական 2 անգամ /2 ամիս/

Հինգշաբթի 19:00-21:00

Շաբաթ՝ 10:00-13:00

 
Ձեր ներդրումը

Ամսական արժեքը` 57,000 դրամ (ներառյալ հարկեր)

Դասընթացավարներ

Անահիտ Մանուկյան  («Կադրային գործավարություն»)

Ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Ներկայումս աշխատում է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար։ 

Նունե Վարոսյան  («Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները»)

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն
2004թ.-ից վարում է Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բազմաթիվ դասընթացներ: Իրականացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվություն տարբեր ոլորտների կազմակերպությունների համար: Հայաստանում Ֆրասիական Համալսարանի դասախոս: 

Մասնակիցների քանակ

10-15

Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն

 

Ծրագրի մանրամասն նկարագրի և գրանցման համար հետևե´ք հղմանը՝ http://bit.ly/37kOma8
Կամ զանգահարեք 077 593959, 044 593959