Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄՌ միջազգային օրվա կապակցությամբ մեր գործընկեր EAPM-ը և դրա անդամ այլ կազմակերպություններ նախաձեռնել են մի շարք միջոցառումներ։ Այժմ, երբ ամբողջ աշխարհում ընկերությունները հաղթահարում են շարունակական ցնցումները, ավելի քան երբևէ կարևոր է բարձր վստահության մշակույթ ստեղծել մարդկանց բարեկեցությունն ու բիզնեսի հաջողությունն ապահովելու համար:
EAPM-ի միջոցառումները նվիրված կլինեն հետևյալ թեմաներին.
- Վստահության մշակույթ,
- Հավասարություն, բազմազանություն և ներառականություն,
- Բարեկեցություն, աշխատանքային և անձնական կյանքի հավասարակշռություն,
- Կայուն աշխատանք
EAPM-ը կազմակերպում է գլոբալ վեբինար «Աշխատանքի ապագան փոխվում է. իսկ դու՞»: Վեբինարը տեղի կունենա մայիսի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 11:00-ին:
Աշխատանքի ոլորտի ապագան արագորեն փոխվում է, և մարդկային ռեսուրսների դերը լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Ամենակարևոր սկզբունքներից մեկն աշխատավայրում վստահության, բարեկեցության և ներառականության շեշտադրումն է: Մարդկային ռեսուրսների մասնագետներն ավելի ու ավելի են բախվում աշխատողների շրջանում վստահության և թափանցիկության մշակույթ ստեղծելու անհրաժեշտության հետ: Սա նշանակում է խրախուսել բաց հաղորդակցությունը, կանոնավոր հետադարձ կապը և համոզվել, որ աշխատակիցները գնահատված և լսված են զգում իրենց:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար՝ https://www.eapm.org/future-of-work-webinar
Այլ միջոցառումներ կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://www.eapm.org/ihrd/