«Նոր Էջ» նախագիծը գործում է արդեն 2 տարի ՀՀ ողջ տարածքում ու Արցախում: Ներկա պահին նախագծին շարունակաբար գրանցվող մասնակիցների թիվը ձգտում է 2000-ի, որից 1450-ի համար իրականացվել են կարիքների գնահատման աշխատանքներ: Նախագծի մեկնարկից ի վեր՝ 2022թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ, շահառուներից 836-ն արդեն ավարտել են որևէ դասընթաց կամ ծրագիր, մոտ 80-ը ներկա պահին մասնակցում են տարատեսակ դասընթացների: Ինչպես նաև, 52 երիտասարդ ընդունվել է աշխատանքի:
Հունվարի 18-ին տեղի է ունենալու նախագծի 2022թ. տարեկան հաշվետվությունը:
Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկեց մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո: Նախագծի նպատակն է պատերազմի մասնակիցներին և զինհաշմանդամներին սեփական կարողությունները զարգացնելու, հստակ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել՝ այդպիսով նպաստելով լիարժեք աշխատանքային կյանք վերադառնալուն:
Տարեկան հաշվետվությունը դիտեք այստեղ։