Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամների շրջանում հարցման արդյունքներ

 

Քանի որ այս ընթացքում բազմաթիվ զանգեր ենք ստացել այս թեմայի վերաբերյալ, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի Խորհրդի նախաձեռնությամբ իրականացրել ենք հարցում՝ գործատուների կողմից ՀՀ տնտեսական իրավիճակի, ՀՀ դրամի արժեզրկման և գնաճի հետևանքների կարգավորման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Ամփոփելով հարցման արդյունքները՝ նշենք, որ հարցմանը մասնակցել են կրթական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերական ոլորտի ՄՌ ներկայացուցիչներ։

Հարցին, թե արդյո՞ք գործատուն նախաձեռնում է որևէ հավելյալ վճարում, աշխատավարձների ինդեքսավորում որոշակի տոկոսով կամ այլ տեսակի ֆինանսական աջակցության տրամադրում աշխատակիցներին 2020թ․ դեկտեմբեր ամսվա համար ՀՀ-ում ստեղծված տնտեսական իրավիճակի հետ կապված, հարցվածների 90.9%-ը պատասխանել է ոչ, իսկ 9.1%-ը՝ այո։