Նոր HR օգնական The Benefit-ը

Հայաստանյան StartUP The Benefit ընկերությունը HR մասնագետներին առաջարկում է խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները։

Այսօր ՄՌԿ մասնագետներն ունեն բիզնես-խորհրդատուի դեր ընկերությունում և խիստ կարևոր է ժամանակի ու ռեսուրսների ճիշտ բաշխումը։ Արտոնությունների փաթեթների համակարգման համար մասնագետները կապվում են տասնյակ ընկերությունների հետ, ինչը ժամանակատար է։ Հավելյալ նաև պետք է կատարել վերլուծություններ, ուսումնասիրել տենդենցները, օգնել թիմին խնդիրների ժամանակ:

The benefit-ը հարթակ է, որտեղ մեկտեղված են արտոնություններին համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունները։ Թիմի միջոցով HR-ները ազատվում են բենեֆիթների ադմինիստրատիվ և վերլուծական աշխատանքներից։ Ընկերության հետ համագործակցությունը ներառում է հետևյալ ծառայությունները․

  • Արտոնությունների փաթեթների խորհրդատվություն
  • Արտոնությունների փաթեթների համակարգում և վերլուծություն
  • Արտոնությունների կանոնակարգերի մշակում
  • Թիմի սպասարկման կենտրոն

Այսպիսով, միայն մեկ outsource աշխատակցի հետ համագործակցելով ստանում եք մի շարք առավելություններ.

  • Ունենում եք ամսվա համար նախատեսված գրաֆիկ, ըստ որի ստանում եք բոլոր ծառայությունները՝ առանց դրանց մասին մտահոգվելու,
  • Խնայում եք ժամանակ, ֆինանսներ ու ջանքեր,
  • Ստանում եք բենեֆիթների արդյունավետության վերլուծական տվյալներ:
  • Ունենում եք աջակից, ով կպատասխանի արտոնությունների մասով թիմի հարցերին, օրինակ «Ի՞նչպես դիմել ապահովագրական ընկերություն», «Ի՞նչպես անցնեմ օնլայն դասընթաց» և այլն։

Մենք նվիրում ենք խնայած ժամանակ ու ռեսուրսներ՝ թիմի հետ կիսելու համար:

Կապ մեզ հետ․ thebenefit.am, գտեք նաև սոցիալական ցանցերում․ Facebook, LinkedIn։



Profile photo ofelinadashyan
Հեղինակ Elina Dashyan
Ողջույն, Ես Էլինան եմ, ՄՌԿ մասնագետ։ 2020թ․ին հիմնադրել եմ The Benefit ընկերությունը, որը միտված է օգնել ՄՌԿ մասնագետներին՝ Արտոնությունների փաթեթների կառավարման, վերլուծության և ադմինիստրացիայի մասով։ Ունեմ 4 տարուց ավել աշխատանքային փորձ հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններում և կրթություն՝ Կառավարման Հոգեբանության ուղղությամբ։ Գիտելիքներս ու հմտություններս ծառայեցնում եմ ընկերության աշխատակազմի լավագույն տաղանդների համալրմանն ու պահպանմանը։