ՄՌ կառավարման հիմունքներ

Տեխնոլոգիների թռիչքային զարգացման և տարբեր բիզնես գործընթացների ավտոմատացման համատեքստում մարդու դերն այսօր առավել շատ է գնահատվում։

Կազմակերպություններն օր օրի ավելի են կարևորում տաղանդների արդյունավետ ներգրավումն ու կառավարումը՝ քաջ գիտակցելով, որ թիմն է բիզնեսի հաջողության գրավականը։
Այս առցանց (online) դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին ամբողջական պատկերացում կազմելու մարդկային կապիտալի կառավարման սկզբունքների, տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանման և թիմի մասին, ինչպես նաև կձևավորի անհրաժեշտ հմտություններ, այս ոլորտում կարիերա սկսելու համար։

Դասընթացում ներառված թեմաներ

Մարդկային ռեսուրս vs մարդկային կապիտալ։ Մարդկային կապիտալի կառավարման էվոլյուցիան, կարևորությունն ու դերը;
Մարդկային կապիտալի կառավարման հիմնական գործառույթները;
Գործատուի բրենդավորում;
Տաղանդների ներգրավում և օնբորդինգ;
Անձնակազմի վերապատրաստում և զարգացում;
Մոտիվացիա;
Անձնակազմի կատարողականի կառավարում․

Ում համար է դասընթացը․

Մարդկային կապիտալի կառավարմամբ զբաղվող մասնագետների
Մարդկային կապիտալի կառավարման ոլորտով հետաքրքրվող մասնագետների
Մարդկային կապիտալի կառավարումը, որպես ապագա մասնագիտություն դիտարկել ցանկացողների
Բոլոր նրանց համար, ովքեր մարդկանց են ղեկավարում և ցանկանում են բացահայտել մարդկային կապիտալի կառավարման նրբությունները

Ինչ կտա դասընթացը․

Գիտելիք՝ մարդկային կապիտալի արդյունավետ կառավարման գործընթացի վերաբերյալ
Հմտություններ՝ մարդկային կապիտալի կառավարման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար
Գործիքակազմ՝ մարդկային կապիտալի կառավարման գործառույթների իրականացման համար
Սոցիալական կապիտալ՝ փորձի փոխանակման և նոր մասնագիտական ծանոթությունների հնարավորություն

__________________________________

Դասընթացի տևողությունը՝ 18 ժամ
Դասընթացի արժեքը՝ 68,000 ՀՀ դրամ
Դասընթացի օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Դասընթացի մեկնարկը՝ Սեպտեմբեր 16 ,2020
Գրանցվել՝ https://forms.gle/5T11BdJ9W67G4cug8
Գրանցվել մինչև՝ 14 Սեպտեմբեր, 2020

Դասընթացն անցկացվելու է առցանց։