Ի՞նչ ենք մենք անում
Ասոցիացիայի նպատակն է զարգացնել և ամրապնդել Հայաստանում մասնագիտացված մարդկային ռեսուրսների համայնքը՝ նպաստելով մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և կազմակերպությունների արդյունավետ կառավարմանը։ Սկսած 2010 թվականից՝ Ասոցիացիան համախմբում է ավելի քան 900 մասնագետների, որոնցից 600-ը ՄՌ ոլորտի մասնագետներ են և գործունեություն են ծավալում բիզնեսի տարբեր բնագավառներում։ Ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում ապագայի պահանջներին պատրաստ ՄՌ ոլորտի ձևավորմանը՝ զարգացնելով էթիկական, միջազգային փորձին համահունչ և տեղական առանձնահատկությունները հաշվի առնող ՄՌ չափանիշներ, միաժամանակ նպաստելով, որ Հայաստանի ՄՌ համայնքն ակտիվ ձայն և դերակատարում ունենա տարածաշրջանային ու միջազգային մասնագիտական երկխոսության մեջ։ Մեր արժեքներն են՝ հավասարությունն ու ներառականությունը, թափանցիկությունը, շարունակական զարգացումն ու աջակցող վերաբերմունքը։

Մեր հիմնական ուղղությունները`
ՄՌ խորհրդատվություն
ՄՌ մասնագիտության հանրայնացում և ճանաչում որպես հիմնական բիզնես գործընկեր
Մասնագիտական զարգացում
Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարիչների և ընդհանուր մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում
ՄՌԿ դաշտի բարելավում
աշխատանքային հարաբերությունների դաշտի, աշխատանքային օրենսգրքի և համապատասխան փորձի բարելավում
Առաջարկի և պահանջարկի համապատասխանեցում
աջակցություն աշխատաշուկային և բիզնեսին առաջարկի և պահանջարկի հետազոտության և քարտեզագրման, ՄՌ հանդիպումների, վերապատրաստման և զարգացման ծրագրերի, ոլորտում հիմնական տենդենցների տեղեկացվածության բարձրացման և հաղորդակցության, հատուկ գործիքների և նախագծերի քննարկման միջոցով
Ու՞մ ենք ծառայում
Մեր հիմնական անդամները զբաղեցնում են պաշտոններ տարբեր ոլորտների ընկերություններում, մեր անդամներն են՝
- ՄՌ կառավարիչներ
- ՄՌ տնօրեններ
- ՄՌ խորհրդականներ
- ՄՌ մասնագետներ
- ՄՌ ընդհանուր մասնագետներ
- ՄՌ թրեյներներ
- ՄՌ մասնագիտության հետ առնչվող այլ պաշտոններ