ԳործON. Ժամանակի կառավարում
- Մայիսի 22, 2021
- 12:30 - 18:30
- Առցանց
- +374 93 58 46 96
Գիտենք, որ դու էլ ես ցանկանում հասցնել բոլոր գործերդ, ամեն կարևորի համար ժամանակ գտնել, աշխատանքում և կյանքում լինել մաքսիմալ արդյունավետ և նվազեցնել սթրեսը:
Դե ուրեմն, ծանոթացի՛ր գործON հնարավորությունների հարթակի անվճար Վեբինար 3. Time Management-ին՝ նվիրված բոլոր ժամանակների և մարդկանց համար ամենաանհրաժեշտ հմտությանը:
Խոսնակների մասին․
- Արտակ Ալոյան
❓ Անելիքների պլանավորում օրվա, շաբաթվա, ամսվա կտրվածքով
❓ Նպատակների և առաջնահերթությունների սահմանում. արդյունավետ տեխնիկաներ և մեթոդներ
❓ Աշխատանք պրոկրաստինացիայի հետ
Արտակը հավատարմագրված կառավարման խորհրդատու է և միջազգային թրեյներ ռազմավարական պլանավորման, առաջնորդության, կառավարման, բիզնես հաղորդակցության և անձնային աճի ոլոտներում:
Թեման՝ «Ժամանակի կառավարումը որպես արժեք եւ սովորություն»
Վեբինարի լեզուն՝ հայերեն:
- Մարիաննա Խոնինա
❓ Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը
Հարց, որ հետաքրքում է ցանկացած մարդու՝ անկախ գործունեության ոլորտից, սեռից և ազգությունից:
Հենց այս հարցին է պատասխանում անձնական արդյունավետության բարձրացմանն ուղղված Դեյվիդ Ալենի Geting Things Done մեթոդաբանությունը, որն ամփոփվել է նաև իր համանուն գրքում:
ԳործON-ի անվճար Վեբինար 3. Time Management-ին կուսումնասիրենք GTD մեթոդաբանությունը ուկրաինական DEVELOR ընկերության հիմնադիր Մարիաաննա Խոնինայի հետ, ով ըստ «Women» ամսագրի Ուկրաինայում համարվում է բիզնես խորհրդատվության ոլորտի թոփ 20 ամենաազդեցիկ կանանցից մեկը:
Վեբինարի լեզուն՝ ռուսերեն:
- Հալա Մուրադի
❓ Ի՞նչ է ժամանակի օկտավան և ինչպես այն կիրառել առօրյա կյանքում
❓ Ինչպե՞ս կարող ենք աշխատել ժամանակի սահմանափակության հետ՝ օգտագործելով այն ի օգուտ մեզ, ոչ թե մեր դեմ
❓ Ինչպե՞ս կանխատեսել ապագան և ժամանակին արձագանքել դրան
Այս և մի շարք այլ հարցերի մասին մայիսի 22-ին գործON-ի անվճար Վեբինար 3. Time Management-ի շրջանակներում կխոսի փոխհարաբերությունների և ժամանակի կառավարման հավատարմագրված թրեյներ Հալա Մուրադին:
Թեման՝ «Ժամանակի օկտավա»
Վեբինարի լեզուն՝ անգլերեն: