ՀԱՐՑ 55. Ի՞նչ վարչական տույժ է առաջացնում զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին աշխատանքի (սովորելու) ընդունելը:

Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով

Մեկնաբանություն․

Հոդված 209

 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին և զորակոչիկներին աշխատանքի (սովորելու) ընդունելը Ըստ բնակության վայրի զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ մյուս պաշտոնատար անձանց կողմից աշխատանքի (սովորելու) ընդունելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ