ՀԱՐՑ 60. Գործատուն պարտավո՞ր է վճարել հավելում հերթափոխով աշխատողին, եթե նրա հերթափոխը համընկել է հանգստյան օրերից (շաբաթ և կիրակի) մեկի հետ:

Ճիշտ պատասխանն է՝ կարող է չվճարվել

Մեկնաբանություն․

Հոդված 185

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ` ՏՈՆԱԿԱՆ և ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻՆ

1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:

 

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ