Կազմակերպական մշակույթ և արդյունավետության կառավարում

  • Ապրիլի 18, 2023
  • 10:00 - 12:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

💭 Կազմակերպական մշակույթը ընկերության ներքին միջավայրն է, որը կարող է և՛ բիզնեսի զարգացման համար էներգիա ապահովել, և՛ խոչընդոտել արդյունավետ գործունեությունը:

👉 Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է մշակույթն արտացոլվում ընկերության կազմակերպական ձևավորման մեջ, որոշումների կայացման համակարգերում, արդյունավետության կառավարման համակարգում: Կվերլուծենք, թե ինչպես կարող է արդյունավետության կառավարման համակարգը խոչընդոտել մշակույթի զարգացումը, և, հակառակը, ինչպես ընկերության ներքին առասպելներն ու առօրյան կարող են կործանել արդյունավետության կառավարման լավագույն համակարգը և աշխատանքային մոտիվացիան:

👩‍🏫 Վարպետաց դասը վարելու է Եկատերինա Վարգան։ Եկատերինայի գրեթե քսան տարվա փորձի մաս է կազմում ինչպես անձնակազմի ներքին կառավարման աշխատանքը, այնպես էլ աշխարհի առաջատար կազմակերպական խորհրդատվական ընկերություններում աշխատելը, օրինակ՝ Korn Ferry-ը (նախկին Hay Group) և Towers Willis Watson-ը (նախկին Watson Wyatt):

❗️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այս վարպետաց դասը նախատեսված է ՄՌ տնօրենների և կառավարիչների, գործադիր տնօրենների և թոփ մենեջերների համար: ❗️

📍 Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն

 

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

Գրանցվեք ստորև.

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 դրամ է։

    Առցանց վճարեք տոմսերի համար՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Միջոցառումներ
    Leading the Way: Driving Inclusion and Equality Across Europe
    • Դեկտեմբերի 5, 2024
    • 14:00 - 15:00
    OpenUP. Episode 5 Արփիի հետ
    • Դեկտեմբերի 11, 2024
    • 18:30 - 21:00
    • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ