Beyond HR. Հաշվապահություն HR-ների համար
- Հոկտեմբերի 31, 2023
- 16:30 - 18:00
- Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
- +37433584696
Որքա՞ն հաճախ է ՄՌ մասնագետը շփվում ընկերության հաշվապահի հետ: Հաշվապահական ինչպիսի՞ գիտելիքներ պիտի ունենա ՄՌ մասնագետը: Վերջերս տեղի ունեցած հարկային փոփոխություններից հետո արդյոք փոխվելու է ՄՌ մասնագետի և հաշվապահի միջև շփման բովանդակությունը և հաճախականությունը: Այս վարպետաց դասի ընթացքում հաշվապահի հետ կքննարկենք մի շարք հարցեր՝ կապված ընդհանուր փաստաթղթաշրջանառության և հաշվապահական գործընթացների հետ, օրինակ՝ ընդունում, ազատում, հաշիվներ, նախահաշիվներ, ակտեր և պայմանագրեր, և այլն: Ինչպես նաև կանդրադառնանք վերջին փոփոխությունների բերումով առաջացած պահանջներին և կարիքներին:
Վարպետաց դասը կվարի Արևիկ Բայրամյանը: Նա «ՄեկսԱկմե» հաշվապահական ընկերության հիմնադիրն է, ունի 25 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ, ստացել է ACCA (Advanced diploma in accounting and business) որակավորում: «ՄեկսԱկմե»-ն հիմնականում աշխատում է ներմուծող, արտահանող և ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:
Գրանցվեք ստորև.